Saturday, 20 04 2024
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը

Մարկեդոնովը՝ հայաստանյան ընդդիմության հետ ՌԴ պաշտոնատար անձանց հանդիպումների մասին

Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց հանդիպումները հայաստանյան ընդդիմության հետ չեն բացառում ՀՀ իշխանությունների հետ սերտ համագործակցությունը։ Այս մասին Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով հայաստանյան լրատվամիջոցներում ՌԴ-ի կողմից ՀՀ ընդդիմությանը սատարելու մասին լուրերին։

«Ռուասաստանի՝ ՀՀ ընդդիմությանը սատարելու մասին լուրերը երևի հիմնված են վերջերս ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ ԲՀԿ ներկայացուցչի հետ հանդիպման վրա։ Ես հիշում եմ նաև, որ մի ժամանակ Ռուսաստանին մեղադրում էին այն բանում, որ նրանք միայն իշխանությունների հետ են համագործակցում և չեն կառուցում հարաբերություններ հայկական ընդդիմության հետ։ Այժմ ռուսական դիվանագիտությունը սկսել է աշխատել Հայաստանում քաղաքական ուժերի ողջ սպեկտորի հետ», – նշեց Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ հայ և ռուս պաշտոնյաների երկխոսությունը շարունակվում է, Պուտին-Փաշինյան մակարդակով պաշտոնական հանդիպումների թիվը բավական մեծ է։ Բանախոսը նաև նկատեց, որ ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լավրովը, Պաշտպանության նախարարներ Տոնոյանը և Շոյգուն նույնպես հանդիպում են կանոնավոր ռեժիմով։

«Ռուս-հայկական հարաբերությունները դուրս են գալիս երկու կամ երեք կերպարների շրջանակից», – ասաց Մարկեդոնովը:

Նա հիշեց, որ 2018 թվականին արևմտյան ԶԼՄ-ներում զարմանում էին, թե ինչու է Մոսկվան ճանաչել Փաշինյանին, և ընդգծեց, որ պատճառն այն էր, որ Ռուսաստանում հասկանում էին՝ նրա հետևում կանգնած է ժողովրդի աջակցությունը։

Մարկեդոնովը վստահեցրեց՝ ՌԴ իշխանությունները Փաշինյանի հետ շփվել և հանդիպել են, ու շարունակելու են շփվել և հանդիպել, սակայն շեշտեց, որ դա չի նշանակում, թե այլ քաղաքական գործիչների հետ պետք չէ շփվել։ Այսպես են աշխատում բոլոր դեսպանները, դիվանագետները բոլոր երկրներում։

ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատողի խոսքով՝ ոչ մի արտառոց բան դրանում չկա, տարբեր քաղաքական ուժերի հետ աշխատանքը սովորական պրակտիկա է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում