Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռոբերտ Քոչարյանի որոշումը. խորհրդարան այլևս չկա

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հետ է վերցրել ՍԴ ուղարկված դիմումը: Երկրորդ նախագահի պաշտպանները հայտարարել են, թե դա անում են խորհրդարանական ուժերից մեկի հայտարարությունից հետո, որը ՍԴ կազմի վերաբերյալ ԱԺ հայտնի օրենսդրական փոփոխությունների առումով ՍԴ դիմելու և այդպիսով դրանք կասեցնելու ընդդիմադիր պահանջներին ի պատասխան ասել էր, թե կմիանա Քոչարյանի գործով վճռից հետո: Հասկանալի է, որ խոսքը «Լուսավոր Հայաստան»-ի մասին է: ԼՀԿ-ն չէր միացել ԲՀԿ ստորագրահավաքին, որով փորձ էր արվելու կասեցնել ՍԴ կազմի փոփոխության խորհրդարանական գործընթացը: Փոփոխությունը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ կմտնի հունիսի 26-ի 00.01 րոպեից, այսինքն՝ կեսգիշերից: Դրանից ժամեր առաջ, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցնում դիմումն ու դիմում «Լուսավոր Հայաստան»-ին՝ դե, միացեք, եթե խնդիրը Քոչարյանի գործն էր: Ինչ խոսք, հնարամիտ քայլ է: Առավել ևս, որ ՍԴ կազմի փոփոխության պարագայում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը Սահմանադրական դատարանում պաշտպանություն գտնելու հույս, իհարկե, չի ունենա, օբյեկտիվորեն: Ի վերջո, դա է նաև քաղաքական մեծամասնության քայլի տրամաբանության մի զգալի մասը:

Ըստ այդմ, երկրորդ նախագահը չի կորցնում ոչինչ՝ հետ վերցնելով դիմումը: Իսկ ի՞նչ է անելու «Լուսավոր Հայաստանը»: Մնացած մի քանի ժամում միանալո՞ւ է ԲՀԿ-ին, թե՞ այժմ պետք է այլ բացատրություն կամ պատճառաբանություն, թեև հնարավոր է գուցե նաև այդպիսին կարող է լինել ժամանակը: Ընդհանուր առմամբ, հարցն, անշուշտ, ԼՀԿ քաղաքական դիրքը չէ, դա մանր հարց է այն լայն գործընթացում, որ տեղի է ունենում Հայաստանում: Իսկ տեղի է ունենում ներքաղաքական ուժերի մեծ վերախմբավորում և ուժերի հարաբերակցության փոփոխություն: Ըստ էության պետք է արձանագրել, որ Հայաստանում քաղաքական խաղից դուրս է մնացել խորհրդարանական երեք ուժերից երկուսը: Այդ հանգամանքը արձանագրեց նաև Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հնչած ելույթում: Գործնականում, Հայաստանում մի իրավիճակ է, երբ խորհրդարան՝ դասական կամ «կլասիկ» իմաստով, չկա, այնտեղ մեկ ուժ է՝ կառավարող մեծամասնությունը: Գլխավոր անորոշությունն, անշուշտ, արտախորհրդարանական դաշտում է, որտեղ էլ տեղի է ունենում հարաբերություն պարզելու և հաջորդ ընտրությունից առաջ դիրքեր ձևավորելու, կամ յուրօրինակ առումով քաղաքական դիրքորոշման ընտրության գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում