«Մինչև հիմա Քոչարյանի դիմումը կարծես թե իրավական պրոցես էր։ Հիմա Քոչարյանի դիմումը դարձավ քաղաքական պրոցես»,-անդրադառնալով Քոչարյանի փաստաբանների՝ ՍԴ-ից դիմումը հետ վերցնելուն՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Պատգամավորն ասում է՝ Սահմանադրական Դատարանի անդամները ավելի լավ կլինի պատասխանեն հարցին, թե ինչպես է ստացվում, որ Սահմանադրական Դատարանի դիմումը, որը իրավական պրոցես էր, հիմա վերածվում է քաղաքական պրոցեսի։
Նա անդրադարձավ նաև Ալվինա Գյուլումյանի հայտարարությանը, թե ինչ ակտով եք ինձ ասելու գնա ՍԴ-ից․ «Ցավում եմ Ալվինա Գյուլումյանի համար։ Այդ ակտը ՀՀ Սահմանադրությունն է»,-ասաց պատգամավորը