«Քամուց քշվածները» ֆիլմը կվերադառնա HBO Max-ի հոսքային հարթակ այն բանից հետո, երբ ֆիլմը հանվել էր ԱՄՆ-ում բողոքի ցույցերի պատճառով: Այդ մասին հայտնում է Hollywood Reporter-ը:
Միևնույն ժամանակ, ֆիլմին կավելացվի հերքում, որում Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ժակլին Ստյուարտը կբացատրի ֆիլմի համատեքստը:
«Քամուղ քշվածները» դիտելուց առաջ հեռուստադիտողներին կներկայացվի մի տեսանյութ, որտեղ Ստյուարտը պատմում է, որ «ֆիլմը բազմիցս է քննադատվել նախապատերազմյան հարավի ռոմանտիզացիայի պատճառով և սևամորթ կերպարների կարծրատիպային ներկայացման պատճառով»:
2 շաբաթ առաջ կինոնկարը հանվել էր հոսքային հարթակից:
«Քամուց քշվածները» պատմում է ԱՄՆ քաղաքացիական պատերազմի մասին, որը տևել է 1861 թվականից մինչև 1865 թվականը: Նկարի գլխավոր հերոսուհին Սքարլեթ Օ’Հարան է, որը փորձում է գոյատևել քաղաքացիական բախումների ժամանակ և գտնել իր սերը, նրան մարմնավորել է դերասանուհի Վիվիեն Լին: