«Իշխանությունը տվել է հնարավորություն բոլորին, այդ թվում իրավապահ համաարգին, որպեսզի իրենք նույնպես իրենց ներսում հեղափոխվեն, իրենց ներսում տեղի ունենա հեղափոխություն։ Որոշ մարդկանց մոտ տեղի են ունեցել այդ փոփոխությունները, բայց կան մարդիկ, որ մինչ օրս շարունակում են ապրել հին բարքերով։ Կարծում եմ ՝ դրա պատասխանը հետևյալն է, որովհետև սիրում են փողը, սիրել են փողը» , – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։