Այսօր՝ հունիսի 24-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարեց, որ «Իմ քայլն» առաջարկել է գույքահարկի փոփոխության համակարգը ներդնել ոչ թե 4 տարվա, այլ 6 տարվա ընթացքում, ինչը կառավարությունը ընդունել է:
Նրա խոսքով` այս փոփոխությունների շահառուն ՀՀ քաղաքացին է: Փոխնախարարը հռետորական հարց բարձրացրեց. «Հայրենադարձին հարցրե՞լ ենք` ինքը պատրա՞ստ է գնել բնակարան մի միջավայրում, որտեղ չկան նորմալ ենթակառուցվածքներ, նորմալ ճանապարհ, նորմալ աղբահանություն»:
Մանրամասները՝ տեսանյութում: