Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում, իսկ ինքն իր ամառանոցում, կարելի է ասել, իրականությունից բավականին հեռու է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Միգուցե, իրեն երդումներով նամակներ գրող մարդկանց մոտ կարող է սով սկսվել, բայց Հայաստանում սով չի եղել և չի լինելու։ Քաղաքական դիսկուրսը, որ կառուցված է միայն կորոնավիրուսի վրա, կարծում եմ՝ շատ շուտով կավարտվի»,- նշեց Սիմոնյանը։
Բացի այդ՝ Սիմոնյանը նշեց, որ կիսում է վարչապետի կարծիքը, որ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն հեղափոխության արժեքները կրող քաղաքական ուժերը։