Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ շարունակում է քննարկվել 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Խոսելով ապագա իշխանության և ընդդիմության մասին` Փաշինյանն ասաց. «Ապագայում իշխանության կլինեն այն ուժերը, ովքեր ժողովրդին են վերադարձրել իշխանությունը»:
Վարչապետը ընդգծեց, որ կորոնավիրուսը մանանայի նման թափվել է քաղաքական բացիլների գլխին, և նրանց թվում է, թե վերակենդանանլու շանս են ստացել. «Հիմա եկել են սովերից են խոսում, սոցիալական բունտից են խոսում. սոցիալական բունտից դուք վախեցեք. առաջին հերթին ձեր բենթլիներն ու դղյակներն են հայտնվելու սոցիալական բունտի մեջ: Սոցիալական բունտ հրահրեք, տեսնենք` ուր կհայտնվեք: Տեսանք ձեր հանրահավաքը` կես միլիոն դոլար ծախսում եք, 200 մարդ եք կարողանում հավաքել` կեսին էլ սպառնալով: Գալիս առանց դիմակների կանգնում եք ու ասում չկա` կորոնավիրուս: Հիմա էլ ամաչում են ասել, որ չկա կորոնավիրուս: Դուք մեզ հանրահավաքո՞վ եք վախեցնում, բա որ մենք անենք հանրահավաք: Դուք մեզ վախեցրեք ձեր թալանով, ձեր կրթական ցենզով. այ քեզ բան: Էստեղ են ասել` կանգնեցրեք ինքնաթիռը, իջնող կա»:
Մանրամասները՝ տեսանյութում: