Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ շարունակում է քննարկվել 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Խոսելով դատարանների անկախության մասին` վարչապետը նշեց. «Մենք չենք ուզում խամաճիկային հին դատարանը փոխարինվի խամաճիկային նոր համակարգով: Մենք ուզում ենք, որ երկրում լինի անկախ դատարան»:
Խոսելով բոյկոտած քաղաքական ուժի մասին` Փաշինյանը շեշտեց. «Այդ քաղաքական ուժը ինքնաոչնչացել է: Նրանք այստեղից հերքում են մի բան, որ բոլորը գիտեն. նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել: Նրանք այստեղ չեն, որովհետև չկան այլևս. նրանք այլևս չեն կարող ծառայել ժողովրդին: Քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու նրանք, որոնք կուլիսների հետևից մարիոնետների են կառավարել: Քաղաքական դաշտում տեղ են ունենալու այն ուժերը, որոնք պաշտպանում են 2018-ի հեղափոխության արժեքները»:
Մանրամասները՝ տեսանյութում: