Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վանեցյանի արատավոր ժառանգությունը․ Ինչպես փրկել հայկական ֆուտբոլը

Գյուրմիի«Շիրակ» և Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբները երեկ հայտարարություն տարածեցին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կոչ անելով արտահերթ ժողով անցկացնել և հստակ քայլեր կատարել արմատացած արատավոր երևույթներին վերջ դնելու համար։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր. «Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես են գալիս անհայտ ծագումով և խիստ կասկածելի արդյունքներով աչքի ընկնող մի խումբ ակումբներ: Ասվածի վառ ապացույցն է նաև այն, որ կան հարուցված քրեական գործեր, որի արդյունքում մի շարք անձանց նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել:Չնայած այս ամենին, ակումբները շարունակում են իրենց ելույթներն առաջին խմբում’ մեծ վնաս հասցնելով երիտասարդ հայ խաղացողներին, ովքեր ընդգրկված են Առաջին խմբի այլ թիմերում:Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունը ևս մեծ հարված կրեց, երբ անհայտ անձանց կողմից ղեկավարվող Երևան ակումբը ոչ ֆուտբոլային հաշիվներով պարտություններ էր կրում մյուս մասնակիցներից, իսկ ձմռանը դադարեցրեց ելույթները:Համաճարակի նմանվող այս արատավոր երեւույթը կանխելու եւ հայկական ֆուտբոլը նմանատիպ թիմերից զերծ պահելու համար՝ պահանջում ենք հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով և քննարկել կասկածելի գործունեությամբ աչքի ընկող ակումբների հարցը: Նմանատիպ ակումբները պետք է զրկվեն նաև ՀՖՖ անդամ լինելուց: Անթույլատրելի է, որ նման ակումբները շարունակեն իրենց ելույթները ՀՖՖ կողմից կազմակերպվող մրցաշարարերին»:

Այն, որ Առաջին խմբի առաջնությունը վերածվել է առուծախի արդեն իսկ անհերքելի է։ Անցյալ տարվա սկզբին մեծ ոգևորություն ապրեցինք, երբ հայտնի դարձավ, որ ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնությանը մասնակցելու են 17 թիմեր: Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո մեր երկրում «սնկի պես» սկսեցին բազմանալ ֆուտբոլային ակումբները։ Հեռանալուց առաջ Հայրապետյանը հայտարարել էր, որ իր համար միակ նախընտրելի թեկնածուն Արթուր Վանեցյանն է, որը զբաղեցնելով ԱԱԾ տնօրենի պաշտոնը` կարող է արմատախիլ անել պայմանավորված խաղերի կամ, այսպես կոչված, ֆուտբոլային առուծախի արատավոր երևույթը։Իսկ ինչ տեղի ունեցավ Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ Հայաստանի առաջին խմբի առաջնության արդյունքների վրա հայացք նետելիս, մեղմ ասած, հիասթափություն ես ապրում: 7:0, 8:0, 8:2, 12։0 և նմանատիպ հաշիվներն արդեն իսկ սովորական են դարձել: Առաջին խմբի թիմերում կան մեծ թվով ուկրաինացի և ֆուտբոլիստները: Հավատացեք, որ ամենևին էլ տրամաբանական չէ, որ ՌԴ-ից կամ Ուկրաինայից ֆուտբոլիստը գա և ամսական 2-3 հարյուր դոլար աշխատավարձով ելույթ ունենա հայկական երկրորդ լիգայի թիմում:

Մեր տեղեկություններով՝ նախկին ԽՍՀՄ երկրներում և հատկապես Ուկրաինայում գոյություն ունեն ֆուտբոլիստների խմբեր, որոնք զբաղվում են, այսպես ասած, խաղեր սարքելով: Որոշ ակումբների ղեկավարներ նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերելով և ներգրավելով թիմում՝ սկսում են խաղեր սարքելու խարդախ գործունեություն: Պայմանավորված հանդիպումների վրա խաղադրույքներ կատարվում են հիմնականում Հայաստանից դուրս ասիական երկրներում: Բնական է, որ խոսքը չի վերաբերում նորաստեղծ բոլոր թիմերին: Այդ ակումբների ղեկավարների շարքում կան մարդիկ, որոնք միանգամայն արդար մղումներով են մուտք գործել հայկական ֆուտբոլ և լուրջ ներդրումներ են անում: Անցյալ տարի իրավապահների կողմից բացահայտված «Մասիս» ակումբի պայմանավորված հանդիպում անցկացնելու փաստը պետք է լուրջ ազդակ հանդիսանար իրավապահների համար, բայց․․․ ծ

Ո՞վ է այս ընթացքում պատասխանատվության ենթարկվել պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու համար։ Ո՞վ է մեր երկրում կանգնած պայմանավորված խաղերի հետևում։ Փաստն այն է, որ Վանեցյանի՝ ֆուտբոլում հայտնվելուն պես խաղերի առուծախն ուղղակի բում ապրեց։ Փաստ է նաև, որ հայկական ֆուտբոլը և ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարությունը Վանեցյանից ժառանգել են արատավոր՝ խայտառակ մի երևույթ։ Կվերանա՞ արդյոք այս երևույթը հիմա, երբ Վանեցյանն այլևս ՀՖՖ նախագահը չէ։ Լիահույս ենք, որ մոտ ապագայում գոնե կբացահայտվեն մեր ֆուտբոլի հեղինակության վրա ստվեր գցող խմբավորումները։ Արատավոր երևույթին կոշտ արձագանք չտալու դեպքում Հայաստանի առաջնությունը կարող է դառնալ «ղումարբազության» կենտրոն: Կարծում ենք նաև մարզական խաղերի խարդախության մասին օրենքում պետք է հստակություն մտցվի: Պայմանավորված հանդիպումները կամա թե ակամա ստվեր են գցում նաև այն թիմերի վրա, որոնք կապ չունեն «մախինացիաների» հետ: Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո գործում են բավական լուրջ կենտրոններ, որոնք հետազոտությունների միջոցով ջրի երես են հանում պայմանավորված խաղերը: Հայաստանի առաջին խմբի առաջնությունում խաղում են պատանի և երիտասարդ ֆուտբոլիստներ:

Ոմանց կեղտոտ խաղերը բնականաբար ազդում են թե՛ նրանց հոգեբանության և թե՛ կարիերայի վրա: Իրավիճակը կարելի է փրկել միայն պայմանավորված խաղերի հեղինակներին, մասնակիցներին խստորեն պատժելով: Իսկ թե իրականում ովքեր են կանգնած արատավոր այս երևույթի հետևում, հուսանք՝ կպարզեն իրավապահները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում