Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 917-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակի երեք նոր դեպք:
Ըստ կառավարական StopCov.ge պորտալի, ապաքինված մարդկանց թիվը հասել է 776-ի․ մեկ օրվա ընթացքում առողջացել է հինգ հիվանդ: Վրաստանում փաստացի բուժում ստացող կորոնավիրուսով հիվանդների թիվը 127 է: 2687 մարդ գտնվում է կարանտինում։ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 14 հոգի։