Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Առաջին խումբ. Հայկական ֆուտբոլի դարբնոցը հարվածի տակ է

Fair Play ֆուտբոլային ալիքն անդրադարձել է ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբում օր-օրի խորացող մի խնդրի, որը լուրջ վտանգ է սպառնում հատկապես երիասարդ կադրերին։

«Վերջին օրերին Fair Play ֆուտբոլասերին հնարավորինս ներկայացրեց Առաջին խմբի նորաստեղծ թիմերին, որոնցից շատերը կասկածելի ծագում և նպատակներ ունեն, իսկ ոմանք ներքաշված են նաև տարբեր քրեական գործերի մեջ:

Առաջին խմբի առաջնությունում արմատացել է պայմանավորված հանդիպումների արատավոր երևույթը, որը մեծ վնաս է հասցնում հայկական ֆուտբոլին և մեծ թվով հարցեր առաջացնում մեր ֆուտբոլի ապագայի վերաբերյալ:

Խոսքը վերաբերվում է առաջին խմբում ելույթ ունեցող մեր երիտասարդ և պատանի ֆուտբոլիստների ճակատագրին։ Առաջին խմբի առաջնությանը մասնակցում են 6 թիմեր, որոնք Բարձրագույն խմբի առաջնության ակումբների դուստր թիմերն են։ Մասնավորապես, առաջին խմբում ներկայացուցիչներ ունեն «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն», «Շիրակը», «Արարատը», «Ալաշկերտը» և «Փյունիկը»։ Այս թիմերում ելույթ են ունենում տեղացի ֆուտբոլիստներ, որոնք հանդիսանում են թե հիմանական թիմերի և մասնավորապես պատանեկան և երիտասարդական հավաքականների ռեզերվը։ Առանձնակի ուշադրության է արժանի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը, որտեղ հավաքագրված են տաղանդավոր այն երիտասարդ ֆուտբոլիստները ովքեր նաև տարբեր հավաքականների թեկնածուներ են։ Մարզական վաշտի ստեղծումը կարելի է համարել կարևորագույն խթան ֆուտբոլի զարգացման գործընթացում, քանի որ շուրջ երեք տասնյակ երիտասարդ մարզիկներ զորակոչվում են բանակ, սակայն հնարավորություն են ստանում շարունակել ֆուտբոլային կարիերան:

Օրինակ, ԲԿՄԱ-ում է խաղում Ժիրայր Շաղոյանը, որը հանդիսանում ամենահեռանկարային կադրերից մեկը և մինչ այս հանդիսանում էր «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ։ Առանձնացնենք նաև «Փյունիկից» տեղափոխված Գրենիկ Պետրոսյանին։ Հեռանկարային ֆուտբոլիստներին կարելի է շարունակ թվարկել, բայց․․։ Իրերն իրենց լեզվով կոչելու պարագայում պետք է արձանագրենք, որ ԲԿՄԱ-ում ինչպես նաև մյուս թիմերում ելույթ ունեցող մեր կադրերը հայտնվել են լուրջ հարվածի տակ:

Կարո՞ղ են արդյոք որակապես աճել տեղացի կադրերը, երբ մրցակից թիմը նպատակաուղված սեփական դարպասն է ընդունում 8, 9, 10 և նույնիսկ 12 գնդակ։ Հնարավո՞ր է արդյոք, պատրաստել որակյալ կադրեր, երբ երիտասարդ ֆուտբոլիստները շարունակ խաղում են արտասահմանցի թոշակառուների դեմ։ Հնարավոր է, արդյոք նման պայմաններում ունենալ հոգեբանական առումով ամուր ֆուտբոլիստներ, որոնք վաղը պետք է խաղան բարձրակարգ մրցաշարերում՝ միանգամայն այլ որակի մրցակիցների դեմ։

Երիտասարդ կադրերի հետ աշխատելու փորձ ունեցող և ԲԿՄԱ-ում Ռաֆայել Նազարյանին օգնող Վարազատ Ավետիսյանը, ով Հայաստանի հավաքականի նախկին խաղացող է, Ֆեյր փլեյի հետ զրույցում ևս իր մտագոհությունը հայտնեց առկա իրավիճակի մասին.

«Եթե մրցակից թիմի ֆուտբոլիստները ներքաշված են խաղերի առուծախի գործընթացում դա միայն վնասում է մեր խաղացողներին։ Օրինակ առաջին 3 հորիզոնականների թիմերի հետ մրցավաճերը մեզ օգուտ տվեցին, քանզի մրցակից թիմերում խաղացին փորձառու ֆուտբոլիտսներ և պայքարն ընթացավ արդար պայքարում։ Նույնը չեմ կարող ասել «Տորպեդոյին» դեմ խաղի մասին, որում հաղթեցինք 7։0 հաշվով։ Այս խաղը մեզ բացարձակապես ոչինչ չտվեց։ Ասեմ ավելին, նույնիսկ հարկ չհամարեցինք վերլուծել այս հանդիպումը։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հայկական ֆուտբոլի ապագայի 50 տոկոսը պայմանավորված է ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբով։ Որպես հայկական ֆուտբոլի փրկություն պետք է այս թիմին հնարավորություն տալ խաղալու Բարձրագույն խմբում։ Այս թիմում ունենք բազմաթիվ տաղանդավոր տղաներ։ Եթե նրանց կողքին լինեն նաև մի քանի փորձառու հայ ֆուտբոլիստներ ապա ԲԿՄԱ-ն բարձրագույն խմբում արժանի մրցակից կլինի։ Ասեմ ավելին, տղաները որակապես կաճեն ինչը էապես կնպաստի մեր երիտասարդական հավաքականի առաջընթացին։ Մեր երիտասարդական հավաքականում գրեթե չկա ֆուտբոլիստներ որոնք խաղում են Բարձրագույն խմբում։ Սա ավելի քան լուրջ խնդիր է։ Պետք ամեն ինչ անենք մեր ֆուտբոլիստների և մեր ֆուտբոլի փրկության համար։ Վաղը մենք չենք լինի ԲԿՄԱ-ում։ Անհրաժեշտ են նաև բարձրակարգ մասնագետներ տղաներին կրթելու համար»:

Նշենք, որ Տրանսֆերմարկետի Համաձայն Առաջին խմբի առաջնությունում հանդես են գալիս միանգամից 120 լեգեոներներ և դա այն դեպքում, երբ այստեղ ելույթ ունեցող ակումբները ունեն խիստ համեստ հնարավորություններ և տրամաբանական կլիներ, որ շեշտը պետք է դնեն տեղացիների վրա:

Սակայն կանոնակարգը թույլ է տվել, որ շատերն արագորեն ֆուտբոլային ակումբ հիմնադրեն ու դառնան Առաջին լիգայի մասնակից: ՀՖՖ-ից Ֆեյր փլեյին տեղեկացրին, որ մշակվել է Առաջին լիգայի արտոնագրման նոր կանոնակարգ, որտեղ սահմանվել են մի շարք պահանջներ ու պայմաններ: Կան բոլոր նախադրյալները ենթադրելու, որ հաջորդ մրցաշրջանից առաջ մի շարք կասկածելի ծագում ունեցող ակումբներ իրավունք չեն ստանալու շարունակել իրենց գործունեությունը:

Հայկական ֆուտբոլի պատասխանատուները և մասնակից ակումբները պետք է գիտակցեն, որ առաջին խումբը մեր ֆուտբոլի դարբնոցն է, հայկական ֆուտբոլի ապագան է, որն ապականելը շատ թանկ է նստելու մեզ վրա: Պատանեկան ֆուտբոլից հետո հայ ֆուտբոլիստները հենց առաջին լիգայում են կատարում իրենց առաջին քայլերը մեծ ֆուտբոլում: Այստեղ են նրանք սկսում հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում իսկական պայքարը, քրտնաջան աշխատանքը: Մենք պարտավոր ենք նրանց հեռու պահել ցանկացած տիպի անարդարություններից:

Սպասենք իրադարձություններից հետագա զարգացմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում