Վստահո՞ւմ են արդյոք մեր համաքաղաքացիները հայաստանյան դատական համակարգին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս հարցին ի պատասխան քաղաքացիների մեծամասնությունը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ տարիներ շարունակ դատական ոլորտում գերակշռել է կոռուպցիան, դատավորների մեծամասնությունն առաջնորդվել է ոչ թե օրենքով, այլ «ով ավելի շատ կաշառք կտա» սկզբունքով։
«Հանցագործներին բռնել-բաց թողնելով հարցը չի լուծվի, պիտի էդ սաղ կաշառակեր դատավորներին փոխեն, որ, վերջապես, իրավական երկիր դառնանք։ Սաակաշվիլին բա ո՞նց Վրաստանում արեց, բռնեց բոլոր ջահել կադրերին նշանակեց, թող մեր մոտ էլ տենց լինի, լիքը բանիմաց ու երիտասարդ իրավաբաններ ունենք, ովքեր որ կոռուպցիա մեջ թաթախված չեն։ Չեմ հասկանում Փաշինյանը չի կարո՞ւմ մի հատ դրանց գլխին բամփի, որ ուշքի գան»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։