Այսօր՝ հունիսի 24-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ շարունակում է քննարկվել 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կարևորեց կառուցողական քննադատությունը. «Բայց շատ կարևոր է անկեղծությունն ու արդարացի գնահատականը»:
Անդրադառնալով կապիտալ ծախսերի թերակատարությանը` նախարարն ասաց. «Ես չլսեցի գնահատական մեր ընդդիմախոսների կողմից, որ կառավարության աշխատանքի արդյունքում հավելյալ ֆինանսական միջոցներ են ներգրավվել»:
Մանրամասները՝ տեսանյութում: