Այսօր՝ հունիսի 24-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ շարունակում է քննարկվել 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, թե ինչեր են փոխվել մարդկանց կյանքում. «2019-ին կառավարությունը բարձրացրել է ավելի քան 83 հազար մարդու նպաստի և կենսաթոշակի չափը»:
Նա նշեց, թե որն է կառավարության հիմնական բանաձևը աղքատությունից դուրս գալու. «Տիկին Թանդիլյան, ձեր նշած ռեֆորմների բացակայությունը սոցիալական ոլորտում լուրջ հիմնավորում չունի, որովհետև 2019թ. այնպիսի ռեֆորմների սկիզբ է դրվել, որոնք չի հաջողվել գրեթե տասնամյակ շարունակ, այդ թվում նաև ձեզ: Խոսքը կարիքի միասնական գնահատման համակարգի մասին է»:
Մանրամասները՝ տեսանյութում: