Այսօր՝ հունիսի 24-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ շարունակում է քննարկվել 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
«Եթե չլիներ տիկին Թանդիլյանի ելույթը, ուզում էի ելույթս հանել, քանի որ շատ եմ անդրադարձել բյուջեին»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
«Տիկին Թանդիլյան, ասում եք` ռեֆորմ չկա, բայց այս շենքից դուրս գալուց հետո ամեն մեկը կարող է գնահատել` կա՞, թե՞ չկա»,- հայտարարեց Մանուկյանը և մատնանշելով ճանապարհաշինությունը` հավելեց, որ ռեֆորմը նաև որակ է նշանակում:
«Արտոնյալների խավերի բացակայությունը` ռեֆո՞րմ է, թե՞ ոչ: Եթե չլիներ ռեֆորմ, կստեղծվեի՞ն նոր ընկերություններ»,- նկատեց նա և նշեց, որ գնահատականը պետք է տա ժողովուրդը:
Մանրամասները՝ տեսանյութում: