Այսօր՝ հունիսի 24-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ շարունակում է քննարկվել 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նախ շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին բյուջեի քննարկմանը ակտիվորեն մասնակցելու համար:
Նրա խոսքով` բյուջեի ծրագրերի զգալի մասը էականորեն թերակատարվել են. «Ռեֆորմների պարագայում որևէ առաջընթաց չենք գրանցել: Դա է իշխանության գլխավոր խնդիրներից մեկը: Կատարվում են նախկիններից մնացած ծրագրեր, երբեմն ավելի դանդաղ: «Չենք հասցրել» միտքը առկա է գրեթե բոլոր գերատեսչություններում»:
Թանդիլյանը հեղափոխական բարեփոխումները չանելը զարմանալի համարեց և կրկին անդրադարձավ կապիտալ ծախսերին:
Նա հույս հայտնեց, որ ճգնաժամը կզգաստացնի կառավարությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: