Այսօր՝ հունիսի 24-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ շարունակում է քննարկվել 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
«Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը ե՞րբ պատրաստ կլինի»,- Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը:
Ի պատասխան Քոչարյանն ասաց. «Սեպտեմբերին մենք ԱԺ նախագահին կուղարկենք մեր զեկույցը և ընթացքում կորոշենք, թե դրա փակ և բաց մասերը ոնց ենք ներկայացնում հանրությանը: Լավ կլինի, որ կորոնավիրուսը շրջանցի մեր հանձնաժողովի անդամներին, գոնե այս ամիսների ընթացքում, որպեսզի մեր զեկույցի հետ կապված տարակարծություն չունենանք»:
Մանրամասները՝ տեսանյութում: