Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Եկել է բռնապետերի հաշվետվության ժամը, հաջորդը գուցե Լուկաշենկո՞ն է

Բիշքեկի դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Դատարանը վճռել է նաև առգրավել Աթամբաևի ունեցվածքը՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին անօրինական ազատ արձակելու գործով, հաղորդում է Interfax գործակալությունը: Դատարանն Աթամբաևին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի կազմակերպման համար և դատապարտել է 11 տարի և 2 ամիս ազատազրկման՝ գույքի առգրավմամբ: Բացի այդ՝ դատարանը վճռել է նաև զրկել Աթամբաևին պետական պարգևներից: Պաշտպանությունը դատավճիռը համարում է անարդար և մտադիր է առաջիկայում բողոքարկել այն ավելի բարձր ատյանում: Քրեական հեղինակության անօրինական ազատ արձակման համար մեղավոր է ճանաչվել նաև երկրի նախկին գլխավոր դատախազը և մի քանի այլ պաշտոնյա: Պետության նախկին ղեկավարը հերքում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները և դատավարությունը քաղաքական հետապնդում է համարում:

Աթամբաևին ազատազրկելու Բիշկեքի դատարանի որոշումն ուշագրավ է նաև մեզ համար։ Իհարկե հեռու ենք այն մտքից, թե Հայաստանն ու Ղազախստանը բարեկամական, գործընկերային հարաբերություններ ունեն այս հարցը մեզ համար շատ կարևոր է, այդուհանդերձ հարցը հետաքրքրական է ընդհանուր հետխորհրդային տարածքի համար։ Հայտնի է, որ Աթամբաևը ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի հետ բավականին ջերմ հարաբերություններ ուներ ու հիմա փաստորեն պետք է ազատազրկվի։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ սա բավականին խորհրդանշական երևույթ է. «Ղրղզստանում նախորդ նախագահների նկատմամբ նույնպես սկսվել են քրեական հետապնդումներ, բայց դա միշտ համարվել է ներկլանային ռազբորկաների խնդիր։ Աթամբաևից սկսած՝ եղավ խուսափում, ապաստան ստացավ Ռուսաստանում, հետո ռեաբիլիտացվեց։ Սա առաջին դեպքն է, որ դատարանի միջոցով, լուրջ բանավեճի հետևանքով նախագահը 11 տարվա ազատազրկման դատապարտվեց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ հաջորդների հերթն է. «Այն իմունիտետը, որ ունեին ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի բռնապետ ղեկավարները՝ այլևս չի աշխատում։ Օրինակ Յանուկովիչի նկատմամբ կա քրեական գործ, Սաակաշվիլու նկատմամբ ևս կա, բայց դրանք այլ բան են, դրանք իշխանության չարաշահումներ են, բարդ ապացուցելի։ Իսկ սա մաքուր կոռուպիցոն գործ է։ Լուրջ վերափոխումներ կլինեն՝ նախկին ԽՍՀՄ, եվրասիական տարածքում։ Հաջորդը գուցե Լուկաշենկո՞ն է, չգիտենք, սպասենք իր հերթին։ Մեր մոտ հասկանալի է , պրոցեսը սկսել է, սա մաքրման արդիականացման նշան է։Էլ չեմ ասում ամենակարևորի հերթի մասին՝ մենք բոլորս սպասում ենք նրա հերթին, ճանապարհը բացված է…բռնապետնեը պետք է հաշվետվություն տան։ Եկել է բռնապետերի հաշվետվության ժամը»։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց.«Մենք մեր հանցագործ նախագահներն ենք ունեցել, ամբողջ ժողովուրդը լավ գիտի իրենց կողմից կատարած հանցագործությունների մասին, իսկ նրանք շարունակում են անպատիժ մնալ։ Ինձ մտահագում է մեր երկրում շարունակական անլուրջ, անատամ քաղաքականությունը։ Մենք ամեն կերպ հուշում ենք, իշխանության ուշադրությունն ենք հրավիրում սկզբունքային հարցերի վրա, բայց առայժմ տեսնում ենք, որ իշխանությունն անտարբեր է մեր հղումներին ու դիտողություններին»։

Մեր զրուցակիցը նշեց, որ բոլոր կարևոր ու առաջնային ջանքերը բախվում են ապագաղութացմանը ու ՀՀ իշխանությունները պետք է այդ հարցը լուծեն.«Այլապես Պուտինի համակրանքը վայելող նախկին գործիչները մեզ մոտ կմնան անպատիժ։ Սկզբունքային հարցերով զբաղվելու ժամանակն է, տարին կիսվեց, իսկ երկրի առաջ ծառացած հարցերը մնացին անպատասխան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում