Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Նոր ուսումնական տարուց Արցախի բուհերում կգործի անվճար կրթության ծրագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին ընդունել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել է կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախատեսվող բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Լուսինե Ղարախանյանը հանրապետության նախագահին է ներկայացրել համավարակի պայմաններում նոր ուսումնական տարում առցանց և առկա ուսուցման արդյունավետ կազմակեպման հսմար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների և բուհերի համար ուսուցման առցանց հարթակի մշակմանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել անվճար ու որակյալ բարձրագույն կրթության կազմակեպման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Հանրապետության նախագահը նշել է, որ համավարակի տեմպերի նվազման դեպքում  առաջնահերթությունը կտրվի առկա ուսուցմանը՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը: Անդրադառնալով անվճար բուհական կրթության ծրագրին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական հավատարմագրված բուհերի բակալավրի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման համակարգի բոլոր ուսանողների համար կրթությունը կլինի անվճար՝ կառավարության կողմից ուսման վարձավճարների փոխհատուցման եղանակով:

Մասնավոր բուհերի դեպքում սկզբունքը կվերաբերի միայն ընթացիկ տարում ուսումնական հաստատություն ընդունվածներին: Նախագահի հանձնարարությամբ՝ որակյալ կրթություն ապահովելու նպատակով պարբերաբար աշխատանքներ կիրականացվեն նաև բուհերի դասախոսների վերապատրաստման և կրթական ծրագրերի արդիականացման ուղղությամբ:

ՀՀ բուհերում սովորող արցախցի ուսանողների պարագայում անվճար ուսուցման ծրագիրը կգործի մասնակի:

Մասնավորապես՝ անվճար ուսման հնարավորություն կունենան միայն այն ուսանողները, որոնց ընտրած մասնագիտությունները Արցախի բուհերի կողմից առաջարկվող ցանկում չկան: Բացի այդ՝ նրանց հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր՝ ուսումն ավարտելուց հետո Արցախ վերադառնալու և տեղում որոշակի ժամանակահատված պարտադիր աշխատելու մասին: Այն խախտելու դեպքում բուհերի շրջանավարտները պետք է պետությանը փոխահատուցեն ուսման համար ստացած ամբողջ գումարը և որոշակի չափով տուգանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող այլ հարցեր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում