Թբիլիսիի Ռիչարդ Լուգարի լաբորատորիայում ուսումնասիրվում է կորոնավիրուսի գենոմը՝ հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Այսօր լաբորատորիան են այցելել վարչապետ Գեորգի Գախարիան և կառավարության անդամները: Գախարիան նշել է հիվանդությունների վերահսկման կենտրոնի աշխատակիցների արհեստավարժությունը և նրանց ներդրումը Վրաստանում համավարակի հետ կապված իրավիճակի վերահսկման մեջ: Նա նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին լաբորատորիան ստեղծելու համար: