Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Ո՞ւմ շահից է բխում Հայաստանը հայհոյանքով պատանդառելը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հերթական անգամ հայտնվել է նախկին իշխող համակարգի սուր քննադատության թիրախում, այս անգամ այն բանից հետո, երբ ստորագրեց ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը: Ըստ դրա, ԱԺ նախագահի ստորագրությամբ ուժի մեջ է մտնում սահմանադրական փոփոխությունը, որով մեծամասնությունը լուծում է ՍԴ կազմի հարցը: Արմեն Սարգսյանը պարբերաբար հայտնվում է այն համակարգի թիրախում, որը նրան հենց ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում, ըստ էության որպես խորհրդանշական ֆիգուր: Սարգսյանն, ըստ «մտահղացման», պետք է իր միջազգային կշռով ու հեղինակությամբ սպասարկեր հենց այդ համակարգի շահերը, ու քանի որ այժմ նա ընդամենը չի արգելակում Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հասարակական-քաղաքական կապիտալիզացիայի տրամաբանական գործընթացը, հայտնվել է նախկին համակարգի անգամ տարրական քաղաքակրթության սահմաններն անցնող քննադատության թիրախում: Նախկին համակարգի այդ բնույթն ամենևին նորություն չէ: Ավելին, չլիներ հենց այդ բնույթը, համակարգը և Հայաստանն ընդհանրապես կունենային այլ ճակատագիր և կլինեին այլ հանգրվանում, չունենալով հեղափոխության միջոցով երկրորդ շնչառություն ստանալու և այդպիսով համաշխարհային փոթորկուն միջավայրում գրեթե զրոյից նավարկելու անհրաժեշտություն: Սա, իհարկե, այլ խոսակցության նյութ է: Տվյալ պարագայում քննարկվում է ՍԴ կազմի շուրջ իրավական գործընթացի բովանդակությունը, սահմանադրականությունը, համապատասխանությունն իրավական նորմերին ու չափանիշներին:

Ամբողջ հարցն այն է, որ այդ քննարկումները հիմքից արժեզրկել է հենց նույն այն համակարգը, որի տարբեր խմբեր ներկայումս բարձրաձայնում են դրանց անհրաժեշտության մասին: Բանն այն է, որ քննարկումներն ու հայհոյանքը լրիվ տարբեր իրողություններ են և մեկը հակասում է մյուսին: Խնդրի իրավական էությունը աղճատել է հենց հայհոյանքը, որ ընտրված է ներկայիս կառավարող մեծամասնության և, միևնույն ժամանակ, նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարաբերության հիմնական գործիք: Հենց այդ իրողությունն է, որ հետհեղափոխական շրջանում արդիական է պահում խնդիրների լուծման հեղափոխական մեթոդների տրամաբանությունը, ոչ թե հակառակը՝ թույլ տալիս անցում կատարել ինստիտուցիոնալ համերաշխության օրակարգին: Եվ այդ համատեքստում առաջանում է պարզ մի հարց: Ո՞ւմ շահից է բխում Հայաստանում հեղափոխական դիմակայությունը խթանելը: Որովհետև Հայաստանի պետական անվտանգային և զարգացման շահից բխում է ինստիտուցիոնալ համերաշխության օրակարգին անցնելն ու դրա շուրջ բանավեճերի և քննարկումների միջոցով հասարակական-քաղաքական հարաբերության և պետական ընթացքի էվոլյուցիոն զարգացման ռեժիմ հաստատելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում