Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է հանդիպեին բանտում, ոչ թե նրանցից մեկի տանը

Խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը երկրում առկա ճգնաժամի հաղթահարման համար առանցքային նշանակություն ունի, սակայն արժանանում է քննադատությունների, և այս հարցի շուրջ կոնսոլիդացիա չկա անգամ խորհրդարանի խմբակցությունների միջև:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության հիմնադիր Արման Բաբաջանյանը նշեց, որ այս հարցը միայն ՍԴ-ին չի վերաբերում, այլ շատ ավելի խորքային է և վերաբերում է Հայաստանի ապագային ու ինքնիշխանությանը, Հայաստանի թիկունքային ապահովվածությանը: «Ցավում եմ, որ իշխող թիմը ուշ հասկացավ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու անհրաժեշտության մասին, դրա օրհասականությունն ի հայտ եկավ այս տարեսկզբին՝ ՍԴ-ի կողմից վաղ կենսաթոշակի մասին օրինագծի մերժումից հետո, և ձեռնամուխ եղանք հանարաքվեի ճանապարհով հարցը լուծելուն:

Ինչ վերաբերում է քննադատություններին, նախկին ուժերի խմբակների խլվրտոցներն ինձ չեն հուզում, որովհետև նրանք Հայաստանի ապագա քաղաքական կյանքում տեղ չունեն, և նրանց քննադատությունը չի կարող ազդել մեր որոշման վրա: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, հստակ է, որ ինչ-որ պահից սկսած՝ ԲՀԿ-ն ի ցույց է դնում իր ծագման ուղղակի առնչությունները նախկին իշխանությունների հետ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն ստեղծվել է Ռ. Քոչարյանի կողմից, Արմեն Գևորգյանի ներգրավմամբ, որպես ՀՀԿ-ին հակակշիռ: Քրեաօլիգարխիայի ամբողջ արատավոր ժառանգությունն իր մեջ ամփոփող այս քաղաքական ուժը, չի բացառվում, որ ցուցաբերի իր ծնողական վերաբերմունքը առ Քոչարյանը, և նրանք կարող են տանդեմով հանդես գալ:

Հետաքրքիր է, որ «Լուսավոր Հայաստանը» տարանջատվեց ԲՀԿ-ից՝ հավանաբար հաշվարկելով, որ ԲՀԿ-ն այլ ճանապարհով է գնալու և այլ դիրքավորում է նախընտրելու, և չուզեց դրան մաս կազմել: Բայց եթե անգամ ԼՀԿ-ն մասնակցեր ԲՀԿ-ի ստորագրահավաքին և անհրաժեշտ ձայներն ապահովեր, դա որևէ բան չէր փոխի: Այդ հարցի քննությունը վերապահվելու էր նոր ՍԴ-ին, և չեմ կարծում, թե նոր դատարանը կկայացներ այնպիսի որոշում, որը կասկածի տակ կդներ ԱԺ-ի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունների օրինականությունը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը ԱԺ-ում տեղի ունեցող գործընթացները համարում է խորհրդարանի համար ամոթալի՝ Արման Բաբաջանյանը նշեց. «Հրայր Թովմասյանը վաղուց այլևս չի ներկայացնում ինքն իրեն, ինձ թվում էր, որ նա քաղաքական շրջանակների գործիքն է, ժամեր առաջ մի գրառումից, որը վերագրվում է Սերժ Սարգսյանի փեսային, ես հասկացա, որ Հրայր Թովմասյանն ուղղակի Սերժ Սարգսյանի ձեռքի թաշկինակը չէ, նա Միքայել Մինասյանի գրպանի շունն է: Ուղղակի վիրավորական է ՍԴ-ում ունենալ այդպիսի մի մարդ և Սահմանադրություն գրելը  վստահել մի մարդու, ով անգամ կամային հատկանիշներ չունի… Հույս ունեմ, որ նա ոչ միայն կդադարի ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնել, այլ նաև ներդատարանական գործընթացների արդյունքում շատ արագ դուրս կշպրտվի ՍԴ-ից»:

«Թիկունքային խրամատը, որտեղ դարանակալել էր թշնամին, Ազգային ժողովը չեզոքացրեց»,- ընդգծեց Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ դատական համակարգում բուն դրած քաղցկեղը պետք է հեռացվի՝ դատական համակարգի առողջացման համար պետք է ձեռնամուխ լինել նաև ԲԴԽ նախագահի հրաժարականին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր մամուլում շրջանառվում էր մի տեղեկություն, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են, քննարկել ներքաղաքական հարցեր, Արման Բաբաջանյանն ընդգծեց. «Եթե ժամանակին իրավաքաղաքական գնահատական տրված լիներ, դա կունենար հետևանքներ, և նրանք կհանդիպեին ոչ թե առանձնատանը, այլ բանտում…, ու իրենց գործած անիրավությունները կքննարկեին և ոչ թե ապագայի ծրագրեր կունենային»: Պատգամավորը նաև նշեց, որ կան նախադեպեր, և կգա օրը, երբ Հայաստանում հիմնարար փոփոխություններ տեղի կուենան, արդյունքում երկու հանցագործներն էլ պատասխան կտան իրենց գործած հանցագործությունների համար և թալանածը կվերադարձնեն պետությանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում