Արժույթի միջազգային հիմնադրամը վատթարացրել է իր կանխատեսումները 2020 թ.-ի համար՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսպիսով, համաշխարհային ՀՆԱ-ն, 2020 թվականի տվյալներով, կընկնի 4,9%-ով, և ոչ թե 3%-ով, ինչպես նախկինում կանխատեսվում էր:
Ըստ ԱՄՀ կանխատեսման՝ Ռուսաստանի ՀՆԱ-ն այս տարի կնվազի 6,6% -ով, և ոչ թե 5,5% -ով:
ԱՄՆ-ի ՀՆԱ-ն միանգամից կնվազի 8% -ով, ոչ թե 5,9% -ով:
Ըստ նոր կանխատեսման՝ Եվրագոտու ՀՆԱ-ն ընկնելու է 10.2% -ով, և ոչ թե 7.5% -ով:
Միևնույն ժամանակ, Չինաստանի ՀՆԱ-ն կաճի 1% -ով, չնայած նախկինում կանխատեսվում էր 1,2% աճ: