Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Ժողովուրդը Քոչարյանի գործով ՍԴ-ից կարող է ունենալ ամենավատ ակնկալիքը

Դեռ չվերսկսված մարտիմեկյան գործով դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով, քանի որ մեղադրյալներից մեկի՝ Յուրի Խաչատուրովի փաստաբանը հայտնել է դատարանին, որ շփվել է կորոնավիրուսի վարակակրի հետ և պետք է թեստ հանձնի: Սրան զուգահեռ չեն հանդարտվում կրքերը ՍԴ-ի շուրջ: Տարբեր պնդումներով,այս ամենը  լծված է բեկել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը՝ ընդհուպ նրան ազատելով քրեական հետապնդումից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան, Մարտի մեկի տուժածների և տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ:

«Արդեն յոթ-ութ ամիս առաջ գիտեինք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը ձևական գործընթացներ է իրականացնում. դատական գործընթացները վեր էին ածում մանրամասն՝ «տառային» քննարկման, ամեն գնով գործըթացը երկարաձգվում էր, որպեսզի մեղադրական եզրակացությունը չհնչի և հանրությունը չլսի Ռոբերտ Քոչարյանին վերագրված մեղադրանքի բոլոր փաստական հանգամանքները և դրանց հիմքում դրված ապացույցները, որովհետև այդ պարագայում պաշտպանել չէին կարող և չէին կարող ասել՝ այդ մեղադրանքը ջուր է»,- նշեց Սեդա Սաֆարյանը՝ հավելելով, որ հասարակությանը հոգեճնշիչ վիճակում պահելով՝ պաշտպանական կողմը ամեն ինչ արել է, որ հասարակությունը չիմանա, թե ինչ խայտառակ շերտավորումներ էին գործել սահմանադրական կարգը տապալելու ուղղությամբ և ինչ հանցավոր համագործակցության խմբավորումներ էին ստեղծվել:

«Գրեթե մեկ տարի է մեր ժողովուրդը և մենք՝ դատավարության կողմերս, շատ լարված ենք և անակնկալներ ենք սպասում Սահմանադրական դատարանի՝ Հրայր Թովմասյանի խմբի կողմից, որը պատրաստ է օգնություն ցուցաբերել Ռոբերտ Քոչարյանին: Այս գործընթացում շատ դատավորներ են հետամուտ լինում Ռ. Քոչարյանին օգնելու, կուլիսների ետևում խմբավորումներ են ձևավորվում, շատերն են լծված Քոչարյանին օգնելու գործընթացին… Եվ այս ամենը խոչընդոտում է մեր երկրում արդարադատության իրականացմանը և ստվերում է դատական համակարգի արդարացի լինելու հանգամանքը»,- նշեց Սեդա Սաֆարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում