Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Բախումներ, սպառնալիքներ իրանահայ համայնքում․ ՀՅԴ-ն շարունակում է հանցակից լռությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը։

– Պարոն Քեշիշյան, ինչ է տեղի ունենում իրանահայ համայնքի շուրջ, ի՞նչ բախումներ են։

– Ինչպես հրապարակվել է մամուլում, վերջերս ՀՅԴ-ական Վահիկ Քեշիշյանը համացանցում ներբեռնել է տեսանյութ, որում ազդարարում է գլխատել իրանահայ մի հայտնի գործարարի: Իհարկե, բարեբախտաբար, ֆիզիկական բախումներ տեղի չեն ունեցել: Այստեղ ավելի շուտ քաղաքական շահերի և առճակատումների հարց է:

– Որքանո՞վ սա կուսակցական բախում կարող ենք դիտարկել՝ հաշվի առնելով, որ Վահիկ Քեշիշյանը դաշնակցական է։

– Սփյուռքի հայկական համայնքները, որքանով էլ ունեն առանձնահատկություններ, ունեն նաև նմանություններ: Բրտությունն ու ահաբեկչությունը քաղաքական հարցեր լուծելու միջոց ընտրելու երևույթը ժողովրդից կտրված խմբերի հատկություն է և, միանշանակ, դատապարտելի: Եթե Օսմանյան կամ Ցարական կայսրություններում Դաշնակցության կողմից կիրառված ահաբեկչության նկատմամբ կարելի է նկատել տարբեր տեսակետներ, ներհայկական քաղաքական կյանքում ահաբեկչությունն ու եղբայրասպանությունը միանշանակ դատապարտելի են եղել հայության մեծամասնության կողմից: Սփյուռքում՝ անցյալ դարի 40-ական թվականներին Հունաստանում, 50-ականներին՝ Լիբանանում, 80-ականներին՝ Իրանում, այնուհետև 90-ականներին Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչությունը ՀՅԴ-ի կողմից կիրառվել է որպես իր հակառակորդներին չեզոքացնելու միջոց:

Անկախ Հայաստանում և ընդհանրապես ժողովրդավարական պայմաններում ահաբեկչությունը ոչ այլ ինչ է, բացի սեփական ժողովրդի հավաքական ուժի և կամարտահայտության նկատմամբ հավատքի բացակայությունից, սեփական ժողովրդին անտեսելով՝ խմբակային որոշումով ու շահով առաջնորդվելու դատապարտելի երևույթ:

Տարիների ընթացքում նման գործելաոճը հասունացնում է ազգից առանձնանալու մտայնություն և վարքագիծ: Ստեղծվում են կուսակցական եկեղեցի, դպրոց, կուսակցական պատմության հորինված դասագրքեր, նույնիսկ կուսակցական սպորտի խմբեր, ինչը զավեշտալիորեն Սփյուռքից ներմուծվել է նաև Հայաստան՝ շրջանցելով և անտեսելով պետական ինստիտուտը: Սակայն ուրախալի է, որ վերջերս ՀՅԴ-ի մեջ և շուրջ ձևավորվում են նման հայացքներին ընդդիմացողներ, որոնք, պահելով իրենց հայացքները, հարցերին մոտենում են առողջ, կառուցողական և քաղաքակիրթ, ինչը բախվում է ՀՅԴ-ի հայաստանյան վերնախավի պատժամիջոցներին, կուսակցությունից հեռացումներին, երբեմն հաշվեհարդարներին:

Դաշնակցական Վահիկ Քեշիշյանի երևույթը ունի նաև երկու առանձնահատկություն: Դա Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների շարունակությունն է և ոչ թե զուտ համայնքային երևույթ: Սպառնացողը իր զոհին մեղադրում է նրանում, որ շարունակում է (ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնության կողմից ընտրված) «պառակտիչ» վարչապետի գործը, և երկրորդ, ՀՅԴ-ն մինչ օրս համառորեն խուսափում է դատապարտել կատարվածը, ինչը նշանակում է համեմատություն և քաջալերում: ՀՅԴ-ի ղեկավարները, թեև բանավոր առանձին զրույցներում արտահայտում են ամոքող խոսքեր, սակայն շարունակում եմ հանցակից լռությունը:

– Տեղի ունեցած սպառնալիքները որքանո՞վ են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, հատկապես որ տեղի ունեցածին արձագանքել է նաև մամուլը։

– Սպառնալիքի ենթակա անձը, ինչպես ինքն է հայտարարել, արել է անհրաժեշտ իրավական և այլ քայլեր, սակայն, ըստ նրա, միջամտություններից հետո հարցը առայժմ սառեցված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում