ՍԴ դիմելու համար ստորագրահավաք է նախաձեռնել ԲՀԿ-ն, սակայն ստորագրությունների քանակը չի հերիքում, եւ ԲՀԿ-ն դիմել էր «Լուսավոր Հայաստանին»: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտնեց, որ Սահմանադրական դատարան կդիմեն միայն հուլիսի 7-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ում կայանալիք նիստից հետո։ Ինչո՞ւ ԼՀԿ-ն ԲՀԿ-ի հետ չգնաց մեկ ճակատով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում: