Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իսլամական հանրապետությունը Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելու համաձայնություն կտա միայն այն դեպքում, եթե ամերիկացիները համաձայնեն միջուկային գործարքին և փոխհատուցեն Թեհրանին հասցված վնասը: Միևնույն ժամանակ, Ռոհանին նշել է, որ միշտ պատրաստ է երկխոսության՝ գրում է mk.ru-ն:
Հիշեցնենք, որ 2015-ին ընդունվել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր: Իրանի հանդեպ պատժամիջոցները վերացվել էին՝ միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: Գործարքը, սակայն, չգոյատևեց նույնիսկ երեք տարի: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել համաձայնագրից: