Ղրղզստանի նախագահը չի մասնակցել շքերթին՝ պատվիրակության անդամների մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով

Մոսկվա ժամանած Սորոնբայ Ժեենբեկովը և նրան ուղեկցող խմբի ներկայացուցիչները կորոնավիրուսի ախտորոշման թեստ են հանձնել, վարակը հաստատվել է պատվիրակության երկու անդամների մոտ։ Այս մասին Vesti.kg-ին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի խոսնակ Տոլգոնայ Ստամալիևան:

Ժեենբեկովը պետք է նստած լիներ Պուտինի հետ ամբիոնում, բայց նա այնտեղ չէր:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ղրղզստան վերադառնալուն պես նախագահը երկու շաբաթ կանցկացնի կարանտինում: