Thursday, 28 03 2024
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Վաշինգտոնը պետք է խոսի Մոսկվայի հետ

Պատժամիջոցների կիրառումից 6 տարի անց ոչ Ղրիմը, ոչ Արեւելյան Ուկրաինան, ինչպես «The National Interest»-ում գրել է Ազգային շահերի կենտրոնի ավագ գիտաշխատող, «Խելացի իշխանություն. դիվանագիտության ու պատերազմի միջեւ» գրքի հեղինակ Քրիստիան Ուիտոնը, մոտ չեն Ուկրաինայի հետ վերաինտեգրմանը։ Բացի այդ, պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը հիմա է կիրառում, Ամերիկային ավելի շատ են վնասում, քան Ռուսաստանին, քանի որ գլխավոր շահառուն Չինաստանն է։ ԱՄՆ-ը պետք է ընդունի այդ իրողությունը եւ շարունակի հարաբերությունները Մոսկվայի հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անկախ այն բանից, թե դա ինչպիսի գնահատականների է արժանանում, խորհում է աշխարհում իր երկրի տեղի մասին։ Ամերիկացիները հասկանում են, որ իրենք եւս պետք է մտածեն այդ մասին, առավել եւս, որ Չինաստանի հետ երկարատեւ հակամարտությունը սրվում է։

Մոսկվայում նացիստական Գերմանիայի նկատմամբ տոնած հաղթանակի 75-ամյակի տոնակատարության նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «National Interest» ամսագրում մեծ հոդված է տպագրել։ Նա պատմել է այդ պատերազմում Խորհրդային Միության կրած մեծ կորուստների, այդ թվում՝ 27 մլն խորհրդային քաղաքացիների մահվան մասին եւ արդարացրել խորհրդային ղեկավարությանը, որը գործարք կատարեց Հիտլերի հետ, որպեսզի ժամանակ շահի՝ պաշտպանությունը կառուցելու համար։

Եվրոպայի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքական էլիտան կվրդովվի Պուտինի փաստարկումներից, այդ թվում նաեւ՝ նկատառումից, որ Բրիտանիան եւ եվրոպական այլ երկրներ նույնպես գործարք էին կնքել նացիստների հետ։ Քրիստիան Ուիտոնը կարծում է, որ «Խորհրդային Միության կազմում բալթյան երկրների ընդգրկման վերաբերյալ նրա կեղծ մեկնաբանությունը նվազեցնում է մյուս ռեւիզիոնիստական փաստարկների նշանակությունը», փաստարկներ, որոնք պետք է հետաքրքիր լինեն Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմաբաններին ու փորձագետներին։

Բայց ինչ էլ մտածեն պատմության վերաբերյալ Պուտինի հայացքների մասին, նրա մտադրությունները պարզ են՝ հետեւողականորեն հասնել համաշխարհային մեծագույն տերությունների միջեւ երկխոսությանը՝ որպես տարաձայնությունների լուծման ու հակամարտությունների նվազեցման միջոց։

Ճիշտ ժամանակին Պուտինի գրած մեծ հոդվածը մարդկանց ծանոթացնում է ժամանակակից աշխարհի վերականգնման, ինչպես նաեւ այս աշխարհում Ռուսաստանի տեղի մասին մտորումների հետ։

Արեւմուտքը Ռուսաստանին հիմքեր չի տալիս՝ ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունը, եւ նրա համար դժվար կլինի մտածել առավել «հսկա» պլան, որպեսզի Մոսկվային մղի Պեկինի գիրկը։ Վաշինգտոնը հավատարիմ է ռուսական բիզնեսի տարբեր հատվածների, պաշտոնյաների ու առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցների բարդ համակարգին։ Դատելով ամեն ինչից՝ Ռուսաստանի ու Չինաստանի համագործակցությանն են կոչված սահմանափակումները էներգետիկ ընկերությունների նկատմամբ, ինչը պրագմատիկ է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հարուստ բնական ռեսուրսները եւ հսկայական թվով բնակչություն ունեցող նրա հարեւանի անընդհատ աճող էներգետիկ պահանջները։

Այս պատժամիջոցներից շատերը Վաշինգտոնը կիրառում է այն պատճառաբանությամբ, որ Ռուսաստանը 2014 թ. ներխուժել է Ուկրաինա ու գրավել Ղրիմը։ Բայց հիմա ժամանակն է մտածելու՝ այդ պատժամիջոցներն արդյոք իմաստ ունե՞ն։

«Պուտինը շատ զգույշ գործեց՝ Արեւելյան Ուկրաինայի այս երկու շրջանները մտնելու համար ընտրելով ոչ մեծ տարածքներ՝ էթնիկ ռուս բնակչության մեծ քանակով ու ռուսախոսների բացարձակ գերակշռությամբ։ Նրա քայլը Խորհրդային Միության բռնի վերականգնման նախաբան չէր, այլ փորձ՝ ստիպելու Ուկրաինային, որ զիջումների գնա եւ չմտնի ՆԱՏՕ-ի կազմ։ Պուտինի կողմից Ղրիմի վերադարձը Ռուսաստանի կազմ, որին 1783-ից հետո նա հիմնականում պատկանել է, ռազմավարական առումով շատ ավելի կարեւոր էր այն իմաստով, որ իր նպատակին հասնելու համար նա ընտրել է էթնիկ ռուսների գերակշիռ մեծամասնությանն ու ռուսախոսներին»,–գրել է Քրիստիան Ուիտոնը՝ Պետդեպարտամենտի նախկին ավագ խորհրդականը։

Այսօր նույնիսկ խոսք չի կարող լինել Ուկրաինայի կազմ նշված տարածքների վերադարձի մասին, որովհետեւ դրա համար պատերազմ է պահանջվում, որն Ուկրաինան ու Եվրոպան չեն ցանկանում կամ ի վիճակի չեն վարել։ ԱՄՆ-ը, եթե նույնիսկ առաջվա պես կարծում է, որ այդ տարածքները վիճելի են, եթե նույնիսկ համոզված է, որ ապագայում պիտի հասնի այդ հարցի կարգավորմանը, պետք է երկխոսություն սկսի Մոսկվայի հետ։

Պուտինը գրել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել զենքի նկատմամբ վերահսկողության հարցը։ Նույնիսկ եթե այդ հարցի լուծման գործում բեկումը քիչ հավանական է, երկխոսությունը Մոսկվային դիվանագիտական ելք կտա, որը չի անցնի Պեկինով։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են աշխատել հանուն տիեզերքի յուրացման՝ վերականգնելով նախկին համագործակցությունը։

Համագործակցության նպատակը չպետք է լինի պարտադիր հսկայական բեկումը, այլ պարզապես այն բանի խելամիտ հույսը, որ Ռուսաստանը չեզոք մնալու խթան կունենա եւ չի օգնի ԱՄՆ-ի հակառակորդներին։ Մոսկվան առաջվա պես կարող է որոշ հարցերի շուրջ գործակցել Չինաստանի հետ, հատկապես՝ էներգետիկայի ոլորտում։ «Կարող է գործակցել նաեւ մեզ հետ՝ աջակցելու ԱՄՆ-ի հետ կամ չեզոք մնալու այն հարցերում, որոնք մենք շատ կարեւոր ենք համարում»,- համոզված է հոդվածագիրը։ Այդ իրավիճակը շատ գայթակղիչ կարող է լինել Ռուսաստանի համար, որը, ըստ իր տեսակետի, կհայտնվի հավասարակշռված վիճակում։ Ավելի մոտ կլինի Վաշինգտոնին ու Պեկինին, քան նշված երկուսը՝ միմյանց, ուստի եւ կարող է շատ ավելին ստանալ եւ Չինաստանից, եւ ԱՄՆ-ից, եթե նրանք մրցակցեն՝ ՌԴ-ի աջակցությունը ստանալու համար։

Բոլորին ծանոթ է Ուինսթոն Չերչիլի արտահայտությունը, ըստ որի՝ Ռուսաստանը «հանելուկ է՝ ծածկված գաղտնիքով», բայց այդ արտահայտությունը նաեւ շարունակություն ունի. «… բայց, հնարավոր է, բանալին, այնուամենայնիվ, գոյություն ունի։ Այդ բանալին Ռուսաստանի ազգային հետաքրքրություններն են»։ Չերչիլը կարող էր զսպել իր խոր ատելությունը Խորհրդային Միության նկատմամբ հանուն համագործակցության այն ոլորտում, որում իր ու Մոսկվայի շահերը համընկնում էին։

Ելնելով այն բանից, թե ինչ է գրված Պուտինի հոդվածում, նա, հավանաբար, հասկանում է իրատեսական համագործակցության գործնական արժեքն ու նպատակահարմարությունը։ Քանի որ Ամերիկան, վերջապես, կհասկանա այն պայքարի մասշտաբը, որը վարում է Չինաստանի հետ, չափազանց կարեւոր է ՌԴ-ին մոտենալ իրատեսական սպասումներով՝ հաշվարկելով արդյունքները, որոնք պետք է ծառայեն երկու երկրի հետաքրքրություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում