Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Բաքվի համար ԱՄՆ-ն դնում է փակուղու հարցը ամբողջ հասակով

ԱՄՆ պետքարտուղարության Կոնգրես ներկայացված զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը չի իրազեկում իր զորավարժությունների մասին, Բաքվին կոչ անելով պատշաճ կերպով հայտնել դրանց մասին և լինել թափանցիկ: Ադրբեջանի պաշտպանության նախարարն օրերս հայտարարել էր, թե հայերը իրենց հովանավոր ԱՄՆ օգնությամբ խորքային հետախուզության սարքավորումներով են հագեցրել առաջնագիծը և իրենց զրկել մարդ սպանելու և շանտաժի հնարավորությունից, կամ պարզապես մարդասպանի և շանտաժի քաղաքականությունից: Միացյալ Նահանգների նկատմամբ Բաքվի դժգոհությունը կրում է պարբերական բնույթ և այն իհարկե ուղղված է Ռուսաստանին և Թուրքիային, արցախյան հարցում Ադրբեջանի երկու հիմնական գործընկերներին:

Բանն այն է, որ ըստ էության Միացյալ Նահանգներն է թերևս խանգարում նրանց կրկնել այն հակահայկական գործարքները, որոնք պայմանագրերի տեսքով ստորագրվել են մեկ դար առաջ Մոսկվայում ու Կարսում, բաժանելով միմյանց միջև հայկական ու նաև վրացական տարածքները:

Ադրբեջանն անշուշտ օգտվել է դրանից և ակնկալում է օգտվել հերթական անգամ, եթե իհարկե գործարքը հաջողվի: Բայց, ամբողջ հարցն այն է, որ ռուս-թուրքական գործարքը խափանված է և մեղմ ասած ոչ առանց ԱՄՆ միջամտության:

Պարզապես, այս դեպքում իհարկե խոսքը Հայաստանին օգնելու միջոցով ռուս-թուրքական գործարքը տապալելու մասին չէ: ԱՄՆ-ն ռուս-թուրքական հարաբերությունը սրել է Մերձավորարևելյան ռեգիոնում չեզոքացնելով Ռուսաստանին ու Թուրքիային կապող իրանյան առանցքային օղակը՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Իրանցի գեներալն իհարկե ոչ թե աշխատում էր Մոսկվայի կամ Անկարայի համար, այլ աշխատում էր նրանց հետ, բայց հենց դրա շնորհիվ էլ Մոսկվան ու Անկարան կարողանում էին մանևրել՝ Իրանի միջոցով: Իհարկե Իրանը դրանով փորձում էր թերևս ապահովել նրանց հնարավորինս անկախությունը Նահանգներից, իր շահերից ելնելով, սակայն այդ հանգամանքը միևնույն է ուժեղացնում էր ռուս-թուրքական տանդեմը:

Հատկանշական է, որ Սոլեյմանիի մահից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է և Իրանն ու Ռուսաստանը որևէ կերպ չեն կարողանում գալ ռազմավարական գործակցության: Ավելին, նրանք գտնվում են ռազմական առայժմ իհարկե անուղղակի բախումների փուլում: Այստեղ Նահանգների համար նշանակություն է ստանում Հայաստանի ամրությունն ու պաշտպանունակությունը, որպեսզի Երևանը ինքնիշխան լինի ռուսական կողմի հետ հարաբերությունում և տեղի չտա Թուրքիայի հետ հարաբերության տրամաբանությունից բխող ճնշումների: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վաշինգտոնը նրբորեն աշխատում է այդ ուղղությամբ, ինչն էլ հունից հանում է Բաքվին, որի համար ոչ միայն արցախյան հարցում է իրավիճակը դառնում փակուղային, կամ խորանում ապրիլյանից հետո եղած փակուղին, այլ ավելի ու ավելի բարդ է դառնում ուղղակի մանևրի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի միջև, որը Բաքվի առաջ կանգնում է ամբողջ հասակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում