Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թուրք-իրանական սահմանին Իրանի կողմից բացված կրակի հետևանքով թուրքական բանակի մի զինծառայող է զոհվել։ Հայտարարության համաձայն՝ զինծառայող Ռեջեփ Դուրանը վիրավորվել է հունիսի 23-ին Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում պահակապարեկային ծառայություն իրականացնելիս։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորվածի կյանքը։