Բոլթոնը պատրաստ է բացահայտել Սուլեյմանիի սպանության մանրամասները 15-20 տարի հետո:
Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ինքը 100% -ով աջակցել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի վերացմանը:
Միեւնույն ժամանակ նա հրաժարվել է մանրամասներ հաղորդել այս գործողության մասին: «Ես շատ բան գիտեմ այն մասին, թե ինչն է նախորդել Սուլեյմանիի վերացմանը: Այսօր ես չեմ խոսի այդ մասին: Գուցե 15 կամ 20 տարի հետո ես կգրեմ մեկ այլ գիրք, որում կանդրադառնամ այս թեմային», – ավելացրել է Բոլթոնը:
Նա շեշտել է, որ այս գործողությունը պատկանում է գաղտնի տեղեկատվության կատեգորիային, որը ներկայումս բացահայտման ենթակա չէ: