Հունիսի 22-ին ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի հրամանով ոստիկանության պաշտոնաթող մայոր Վահե Դավթյանը նշանակվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետ և նրան շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում։
Հունիսի 23-ին ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վրույր Խաչատրյանը Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին ներկայացրել է նորանշանակ բաժնի պետին, շնորհավորել և մաղթել անվտանգ ծառայություն։
Հանդիպմանը ներկա էր նաև Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը։
https://www.facebook.com/ArtsakhPolice/posts/1121195688246974