Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բուֆերը մտահոգել է երկրորդ և երրորդ նախագահներին

Մամուլում հայտնվել է տեղեկություն, թե հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը և քննարկել նաև ներքաղաքական հարցեր:  Երկրորդ և երրորդ նախագահների հանդիպման վերաբերյալ տեղեկություն հրապարակվել էր նաև շաբաթներ առաջ, ըստ որի հանդիպում եղել էր ԱԱԾ-ում, որտեղ կալանավորված էր Ռոբերտ Քոչարյանը: Ըստ այդմ տեղեկության, Սերժ Սարգսյանը քրեական գործերից մեկով եղել էր ԱԱԾ-ում և տեղի էր ունեցել հանդիպում նաև Ռոբերտ Քոչարյանի հետ: Թե երկրորդ, թե երրորդ նախագահների գրասենյակները հերքեցին այդ տեղեկությունը: Ներկայումս հանդիպման մասին տեղեկությունը նրանք չեն հերքել, գոնե առայժմ: Թեև, մեծ հաշվով, հերքման դեպքում անգամ չկա երաշխիք, որ հերքումը չունի կոծկելու նպատակ, կամ չհերքելն էլ իրականում դեռ ամենևին չի նշանակի, որ հանդիպում անպայման եղել է: Ի վերջո, ոչ միայն պետք չէ բացառել, այլ հավանական է, որ նրանց պարզապես կարող է պետք լինելկ այդպիսի հանդիպման մասին տեղեկության առկայությունը:

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախկին իշխող համակարգի երկու բեվեռներում են, իսկ նրանց միջև գոյացել էր բուֆերը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Ներկայումս այդ կուսակցության շուրջ տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ և ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի կոշտ քայլերի շնորհիվ հայտնվել է ընդդիմադիր առանցքի դերում: Միաժամանակ պարզ չէ, թե ինչու՞ չկալանավորվեց Գագիկ Ծառուկյանը, երբ իշխանությունը այդպիսի կոշտ քայլերով նրան տարավ դատարան: Մտածել, թե անհրաժեշտության դեպքում չէր գտնվի կալանքի որոշում ստանալու հնարավորություն, կլինի թերևս քաղաքական իրողությունների գնահատման տեսանկյունից բավականին միամիտ:

 

Ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանը կոշտ հարվածելով ԲՀԿ նախագահի դիրքերին, այդուհանդերձ չի դրել ամեն գնով նրա կալանքին հասնելու խնդիր: Եվ այդ հարցը թերևս կարող է մտահոգել թե Ռոբերտ Քոչարյանին, թե Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ նրանք ունեն իհարկե իրենց առանձին քաղաքական ռազմավարություններն ու մարտավարությունը, ունեն միմյանց հետ պարզելու բազմաթիվ խորքային հարցեր, սակայն առնվազն մի առումով նրանք ունեն կամ կարող են ունենալ ընդհանուր մտահոգություն՝ Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը բուֆերի վրա: Բանն այն է, որ թե երկրորդ, թե երրորդ նախագահների ռազմավարությունները միմյանցից անկախ լինելով, հավասարապես կախված են լինելու հենց բուֆերային ուժի վարքագծից: Ըստ այդմ, հանդիպումով, կամ հանդիպման մասին տեղեկությամբ նրանք հնարավոր է փորձում են ազդել այդ վարքագծի վրա, կամ շոշափել որևէ հող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում