Tuesday, 23 04 2024
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

ԱԱԾ հայտարարությունն ուղղված է իրենց իսկ կողմից հարուցված քրեական գործի դեմ. ԱԱԾ-ն պետք է իր գզրոցները նայի

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ակնկալում է ստանալ հանրության աջակցությունը՝ 2017-ին «Ծառուկյան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանգամանքը հավաստելու համար։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը զավեշտալի է համարում ԱԱԾ-ի կոչը, քանի որ բոլոր ընտրությունների ժամանակ ընտրախախտումների, ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելը իրենց գործը պետք է եղած լինի, և այդ բոլոր տեղեկությունները հենց իրենց մոտ պետք է հավաքագրված լինեն:

«Ես ավելի քան  վստահ եմ, որ ԱԱԾ-ն հավաքագրել է  և վստահաբար ունի այդ բոլոր տեղեկությունները, բայց թե ինչն է պատճառը, որ հիմա չեն ուսումնասիրում և չեն կիրառում, չգիտեմ։ Իսկ եթե նախորդ ընտրությունների ժամանակ նման տեղեկությունները չեն հավաքագրվել, նշանակում է, որ իրենք ոչ պրոֆեսիոնալ են գործել։ Կամ էլ, եթե իսկապես նման ամբողջական տեղեկությունների ԱԱԾ-ն չի տիրապետում, ապա դրանով հաստատվում է  այն փաստը, որ ամեն հեռացող ԱԱԾ տնօրեն իր հետ  ինչ-որ փաթեթ, ինչ-որ նյութեր է տարել կամ ոչնչացրել, որովհետև  իրենք նման տեղեկություններ չունենալ, չտիրապետել պարզապես չեն կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից՝ լուրջ չի ընդունել ԱԱԾ հայտարարությունը, որովհետև նույն հայտարարության մեջ չի հնչել որևէ երաշխիք այն մարդկանց համար, որոնք այդ գործընթացին մասնակից կդառնան ու կորոշեն ԱԱԾ-ին նման տեղեկություններ փոխանցել։

«Ի վերջո կաշառք վերցնելն էլ, տալն էլ քրեորեն հետապնդելի արարք  են և մասնակիցների շատ փոքր շրջանակն են նախատեսում։ Ասել է թե՝  և՛ վերցնողները, և՛ տվողները կատարել են հանցագործություն և պետք է պատասխանատվություն կրեն։ ԱԱԾ-ի կողմից գոնե ինչ-որ երաշխիքներ պետք է տրվեին, որ իրենք պատասխանատվություն չեն կրի, եթե համագործակցեն նախաքննական մարմնի հետ ու բավարար տեղեկություններ հաղորդեն։ Հետևաբար, քանի որ երաշխիքներ չեն տրվում, որևէ մեկը չի գնա ու ոչ մի բան չի հայտնի։ Հո չի գնալու ասի, որ ինքը կաշառք բաժանող խմբի ղեկավարն է  եղել կամ կաշառք է վերցրել X թեկնածուին քվեարկելու համար։ Իսկ որ ամեն շքամուտքում եղել է փող բաժանող, և նրանք հստակ իմացել են, թե ում են տալու այդ փողերը՝ որևէ կասկած չկա։ Մենք բոլորս էլ մասնակցել ենք ընտրությունների, տեսել ենք, թե ինչպես են բակում կանգնած բացահայտ փող բաժանել, ոնց են մարդկանց դռները ծեծել, կաշառք առաջարկել ու ցուցակում նշել դրա մասին։ Այս ամենի մասին բոլորը գիտեն։ Իսկ թե ինչու ԱԱԾ-ն չգիտի այս ամենի մասին, առնվազն տարօրինակ է։ ԱԱԾ-ն գիտի մեր բոլորի տեղաշարժը, գիտի մեր բոլորի շնչածը, կապերը, խոսակցությունները, մեր կարգավիճակը, իսկ եթե չգիտի, թե նախորդ ընտրություններին ովքեր են կաշառք բաժանել, ում են բաժանել ու ինչքան, նշանակում է, որ իրենք իրենց տեղում չեն եղել»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Մեկ այլ իրավապաշտպանի՝ Արթուր Սաքունցի կարծիքով նույնպես ԱԱԾ հաղորդագրությունը խիստ տարօրինակ է, քանի որ նախ՝ դա նշանակում է, որ իրենք մինչ այս բավարար ապացույցներ չունեին, և հետո՝ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա դրանք առաջին հերթին հենց իրենց մոտ պետք է հավաքագրված լինեն:

«ԱԱԾ այդ հայտարարությունը  ուղղված է բուն քրեական գործի հարուցման դեմ։ Եվ հետո՝ եթե նման տեղեկություններ են պետք, ապա ԱԱԾ-ն պետք է իր գզրոցներում փնտրի։ ԱԱԾ-ն այդ հայտարարությունը տարածելուց առաջ նախ իր աշխատակիցներին պետք է հորդորի գան ու այդ տեղեկությունները հաղորդեն, քանի որ հենց նրանք են նախորդ ամբողջ ժամանակաշրջանում գործել տարբեր մարզերում, բնակավայրերում։ Հենց նրանք պետք է վկայություններ տան։ Հենց նրանք էին իրականացնում հսկողություն, տեղեկությունների հավաքագրում քաղաքական, հասարակական գործիչների նկատմամբ։ Իսկ այն, որ ԱԱԾ-ն նախորդ ժամանակահատվածում որևէ ընտրակաշառքի դեպք չի բացահայտել, դա չի նշանակում, որ իրենք տվյալներ չեն ունեցել, չեն իմացել։ Իրենք շատ լավ իմացել են, և հիմա եկել է իրենց դեմքը փրկելու ժամանակաշրջանը, որի համար իրենք պետք է հորդորեն իրենց աշխատակիցներին գալ ու այդ տեղեկությունները փոխանցել, քանի որ հենց նույն ԱԱԾ աշխատակիցները շատ լավ գիտեն, թե ով որտեղ, ում հրահանգով ինչ է արել, ինչքան կաշառք է բաժանել, ում է տվել։ Նրանք շատ լավ գիտեն նաև վարչական ռեսուրսների կիրառման փորձերը և այլն։ Այնպես որ՝ ԱԱԾ ղեկավարությունը առաջին հերթին իր ներսում անելիք ունի ընտրակաշառքի բաժանման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների առումով»,- ընդգծեց Սաքունցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում