Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

«Որևէ մեկը չի կարող ժխտել Արցախի նախագահի խոսքերը․ այո՛, մենք այդ խնդիրն ունեցել ենք»

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի օդն անպաշտպան էր՝ հավելելով, որ չի ցանկանում այս մասով մանրամասներ ներկայացնել։ Նա նշել էր, որ այսօր ունենք շատ ավելի ապահով օդ։ Հարությունյանն, ըստ էության, նկատի էր ունեցել հակաօդային պաշտպանությունը․ իր միտքը շարունակելով՝ նա ասել էր հետևյալը․

«Այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում բավական մեծ տեղ է հատկացվել հենց այդ նույն իրենց նշած հին կամ անպիտան, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են՝ նույն անօդաչու սարքերի, բացի դրանից նոր, նորագույն հակաօդային միջոցներ են ձեռք բերվել ու այսօր օգտագործում ենք Արցախի օդը պաշտպանելու առումով»։

Այս հայտարարությունը, սակայն, որակվեց որպես աղմկահարույց, քանի որ այն որոշ շրջանակներ խիստ քննադատության ենթարկեցին։ Հարությունյանին արձագանքեց նաև  Սերժ Սարգսյանը․

«Եթե բանակում այսօր ինչ-որ բան բարելավվել է, ինչ-որ բան ավելի լավ է, քան երեկ էր, ես միայն ուրախ եմ և երբեք ու երբեք ցեխ չեմ շպրտի հայոց բանակի վրա, կասկածի տակ չեմ դնի նրա պաշտպանունակությունը, ինչպիսին էլ լինեն օրվա քաղաքական իշխանությունների ցանկությունները կամ քմահաճույքները: Որովհետև ով գոնե մի փոքր պատկերացում ունի բանակաշինության մասին, պետք է որ հասկանա` ինչ ասել է տարեցտարի բանակի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելը, սպառազինությունն արդիականացնելը, բանակը հզորացնելը, որովհետև միայն զրոյական վիճակից, այն էլ` պատերազմի ժամանակ քարը քարի վրա դրած, ծանրագույն պայմաններում զորահավաք կազմակերպած, կամավորական ջոկատներից կանոնավոր բանակային ստորաբաժանումներ հիմնած, հակառակորդի դեմ գոյապայքարի ծանրագույն ժամանակաշրջանում բանակի սպառազինության, հագուստի, սննդի ու վառելիքի հարցերը լուծած մարդիկ կհասկանան ասածս, որոնց աչքի առաջ է ծնվել և կայացել բանակը»:

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցի հետ։

Վերջինս այն կարծիքին է, որ Հարությունյանի ընդդիմախոսները նրա մտքի միայն մեկ նախադասությունն են մեկնաբանում, սակայն, Պետրոսյանցի խոսքով, ԱՀ նախագահը ոչ թե նկատի է ունեցել, թե առհասարակ պաշտպանված չի եղել Արցախի երկինքը, այլ խնդիր  ենք ունեցել անօդաչու թռչող  սարքերի  մասով․

«Ասվածն առաջին հերթին վերաբերել է նրան, որ մենք տվյալ պահին չունեինք այնպիսի բավարար միջոցներ, որպեսզի ամբողջությամբ կարողանայինք ունենալ անօդաչու թռչող սարքեր։ Ես չեմ լսել, թե հայտարարվել է՝ մեր երկինքը անպաշտպան էր, ինչ ուզեին՝ կանեին։ Այդ մասով արձանագրվեց, որ հարվածային անօդաչու թռչող սարքեր առաջին անգամ կիրառվել են 2016 թվականին՝ Արցախում։ Այսինքն՝ դա մարտական առաջին կիրառումն էր, և դժվար է ասել, թե եթե կիրառումը լիներ մեկ այլ վայրում, մենք ինչքանով պաշտպանված կլինեինք»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պետք է հասկանալ, որ դա օդային ռազմական տեխնիկայի առաջին մարտական կիրառումն է եղել, և մենք, այո՛, ունեցել ենք խնդիրներ։

Ռազմական փորձագետի խոսքերով՝ իրականում, որևէ մեկը չի կարող ժխտել, որ ոչ միայն մենք կարող էինք այդ առումով խնդիրներ ունենալ, այլ ցանկացած երկիր, նույնիսկ ամենաառաջավոր, որն առաջին անգամ է հանդիպել նմանատիպ զենքի հետ, այդ խնդիրն ունենալու էր։

Իսկ ահա ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքին՝ Պետրոսյանցը մեկնաբանեց, որ զինվորականների համար կապ չունի, թե ով է կառավարում երկիրը, որ քաղաքական ուժը, զինվորականները իրենց գործն են կատարում՝ անկախ նրանից, թե ով է գերագույն գլխավոր հրամանատարը․

«Հնչած հայտարարություններն ավելի շատ քաղաքական են․ երբ փորձենք նայել ռազմական տեսանկյունից, դրանց մեջ ռազմական նշանակության հայտարարություններ չկան։ Մեր Զինված ուժերը՝ սկսած 1990 թվականից, անընդհատ զարգացում են ապրում։ Այո՛, բազմաթիվ թերություններ կան, որոնք կարող էին շատ արագ լուծել նախկին իշխանությունները, բայց չեն լուծել և հիմա էլ չեն լուծում  նաև ներկա իշխանությունները»,- նկատեց Պետրոսյանցը՝  նկատելով, որ գուցե ցանկություն չկա այդ խնդիրները լուծելու։

Մեր զրուցակիցը, միևնույն ժամանակ, արձանագրեց նաև, որ մի քանի ուղղություններ կան, որտեղ աշխատանք արվում է, որոշակի բարեփոխումներ լինում են, բայց կան նաև ուղղություններ, որոնք ուշադրությունից դուրս են մնացել․

«Ես միշտ բարձրաձայնել եմ, որ մեր կարևոր ու հիմնական խնդիրն այն է, որ մենք, չունենալով այլ հնարավորություն, արագ ստեղծել ենք խորհրդային մոդելի բանակ, բայց ժամանակները փոխվում են, ամեն ինչ փոխվում է, մոդելը մնում է խորհրդային բանակինը, և բանակի կառավարման ողջ հենքը շարունակում է մնալ Խորհրդային միությունից եկած, ռուսերենից հայերեն թարգմանված իրավական փաստաթղթերով։ Այս առումով, համենայն դեպս, ես որևէ դրական տեղաշարժ, որևէ փոփոխություն  չեմ տեսնում»։

Ի վերջո, անդրադառնալով այն հայտարարություններին, թե Արայիկ Հարությունյանը գուցե քաղաքական նկատառումներից  ելնելով է նման հայտարարություններ անում, Պետրոսյանցն արձագանքեց, որ Հարությունյանը քաղաքական գործիչ է, և նրա ցանկացած հայտարարություն  առաջին հերթին պետք է դիտարկել այդ տրամաբանության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում