Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել երեք մարդու մոտ, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Այսպիսով, Վրաստանում, համաճարակի սկսվելուց ի վեր, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսի 914 դեպք, ապաքինվել է 768 հիվանդ, մահացել է՝ 14-ը:
Գործակալության տվյալներով՝ ներկայումս կարանտինում է գտնվում 2744 մարդ, բժիշկների հսկողության տակ է գտնվում 258 հիվանդ: