Բելառուսի նավթաարդյունաբերական գործարանները հուլիսին ռուսական ընկերություններից 1,58 միլիոն տոննա նավթ կգնեն։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Բելնեֆտեքիմ» կոնցերնի մամուլի խոսնակ Ալեքսանդր Տիշչենկոյին։
Ըստ նրա, դրանցից 1.495 միլիոն տոննա կմատակարարվի հիմնական նավթատար մայրուղիների համակարգով, իսկ 85 հազար տոննան՝ երկաթուղով:
Տիշչենկոն նաև ասել է, որ էներգակիրների պահանջարկի մնացած մասը նախատեսվում է փակել տանկերային մատակարարման միջոցով: