Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Հեղափոխությունը քաղաքական հաշվեհարդար է. ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի դիրքորոշումը քաղաքական անմեղսունակություն է

Նախօրեին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Խորհրդարանի որոշումից հետո տարբեր ուժեր հանդես եկան հայտարարություններով՝ մասնավորապես նշելով, որ եթե ԱԺ-ն այդ փոփոխությունների փաթեթը չի ուղարկում ՍԴ, ապա գործընթացը չի կարող իրավաչափ լինել: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստին չէին մասնակցում. ԼՀԿ-ն համարում է, որ անազնիվ գործընթաց է տեղի ունենում, ԲՀԿ-ն տեղի ունեցածը որակում է որպես քաղաքական հաշվեհարդար:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, վերլուծաբան Աղասի Մարգարյանը և «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

«Հեղափոխությունը հաշվեհարդար է. հեղափոխությունը քաղաքական ակցիա է և քաղաքական հակառակորդի նկատմամբ կիրառվում է ուժ կամ ուժի սպառնալիք: Մեզ մոտ բռնություն չկիրառվեց, ընդամենը ուժի սպառնալիք եղավ և թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ: Այժմ ձեռքի տակ է ԲՀԿ-ի ընտրակաշառքի փաստաթղթերի տրցակը, բնական է, որ զավթիչները իշխանությունը չեն հանձնելու, հեղափոխությունը քաղաքական հակառակորդին տապալելու գործընթաց է, այն չի ավարտվել, շարունակվում է… Այսօրվա աշխարհակարգը կառուցված է Նյուրնբերգյան դատավարությունների վրա… Հեղափոխության ժամանակ պետք է ՍԴ-ն փակվեր, և պետք էր զտում իրականացնել»,- նշեց Ազատ Արշակյանը:

Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ն պարտավոր էին մասնակցել քննարկմանը և հայտնել իրենց դիրքորոշումը. «Սա ոչ թե քաղաքական դեմարշ էր, այլ քաղաքական անմեղսունակություն: Քննարկմանը չմասնակցելը և մարտից հետո բռունցքներ թափ տալը պատիվ չի բերում ոչ մի քաղաքական ուժի»:

«ԲՀԿ-ն քաղաքական չէ, այնտեղ ճորտատիրական համակարգ է տիրում, կամավոր ճորտությունն ավելի վատ է, երբ որ մարդն ինքն է հրաժարվում իր ազատություններից, իսկ ԲՀԿ-ում ճորտ մարդիկ կան, որոնք «ղազագրեր» են ստորագրել՝ իրենց զրկելով ԱԺ պատգամավորի ազատ լնելու և խոսքի ազատության իրավունքից… Մարդիկ բռնվել են «ղազագրի» վրա, բայց հրաժարականներ չեղան. ԱԺ-ն պետք է լուծարվեր: ԲՀԿ-ի քայլը քաղաքական մարմնավաճառություն է»:

Աղասի Մարգարյանի դիտարկմամբ՝  խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերն իրենց հրապարակային հայտարարություններում նշում են, որ իրենք որևէ առնչություն չունեն մերժված ուժերի հետ, բայց այդ բևեռն ամբողջությամբ, ըստ էության, մերժված ուժերի հավաքույթ է: Վերլուծաբանի խոսքով՝ այդ բևեռը միտումնավոր և դրսից ուղղորդված կերպով փչացնում է արժեքները. «Այնտեղ հավաքված են այնպիսի ուժեր, որոնց բովանդակությունը քաղաքական առք ու վաճառքն է եղել տասնամյակներ շարունակ: Այդ ուժերի միջև հնարավոր չէ, որ կոնսոլիդացիա տեղի ունենա»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում