Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել ընտրական համակարգի վերաբերյալ սահմանադրական փոփոխություններին՝ գրում է eurointegration.com-ը։
Վրաց պատգամավորները երկրորդ ընթերցմամբ 115 ձայնով աջակցել են երկրի ընտրական համակարգի վերաբերյալ սահմանադրական փոփոխություններին: Երեք պատգամավոր դեմ է քվեարկել: «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կւսակցությունների պատգամավորների մի մասը բոյկոտել է քվեարկությունը՝ պահանջելով իշխանություններից նախ ազատ արձակել Գեորգի Ռուրուային, ինչպես նախատեսված է համաձայնագրերում:
Երրորդ ընթերցմամբ վերջնական քվեարկությունը տեղի կունենա հունիսի 29-ին: