Ազգային ժողովը 89 կողմ ձայնով ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության մասին օրինագիծը, որով փոփոխվում է հայտնի 213 հոդվածը, որն առնչվում է ՍԴ կազմին: Ըստ էության փոփոխությունը բերում է նրան, որ ՍԴ կազմը ամբողջապես կարգավորվում է նոր Սահմանադրությամբ, որն ընդունվել էր 2015 թվականին: Այդպիսով, Հրայր Թովմասյանը դադարում է լինել ՍԴ նախագահ, դատավորներից 3-ը վայր են դնում լիազորությունը, քանի որ սպառվել է պաշտոնավարման 12-ամյա ժամկետը, ԱԺ-ն առաջիկայում ընտրում է նոր դատավորներ, որոնք էլ ընտրում են ՍԴ նոր նախագահ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ, կառավարման փորձագետ Հայկ Այվազյանի և կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանի հետ։