«Առաջին լրատվական»-ը հարցախույզ է արել Երևանի փողոցներում՝ քաղաքացիներից ճշտելու՝ ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հաղթահարման գործընթացը։
Քաղաքացիների մի մասը անգամ տեղյակ չի եղել ԱԺ-ում նախօրեին տեղի ունեցածից, մյուս մասը նշել է, որ այս գործընթացը իշխանությունը շատ ավելի շուտ պետք է նախաձեռներ։