Սպիտակ տան՝ ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը իր հուշերում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հետևել իր խորհուրդներին՝ ռմբակոծելու Իրանի երեք ռազմակայանները՝ ի պատասխան ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման: ԱՄՆ առաջնորդին իբր կանգնեցրել է 150 մարդու սպանելու հեռանկարը՝ գրում է mk.ru-ն:
Բոլթոնը պնդում է, որ բոլոր երեք օբյեկտները կառուցվել են ռուսների կողմից, սակայն դրանք ավելի էժան են, քան անօդաչու սարքը:
Հիշեցնենք, որ թռչող սարքը ոչնչացվել էր 2019 թվականի հունիսին: Միևնույն ժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը: Սկզբում Թրամփն ասել էր, որ նրանք մեծ սխալ են թույլ տվել, բայց հետո փոխել էր կարծիքը՝ ասելով, որ ողբերգությունը հավանաբար տեղի է ունեցել պատահաբար: