Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Երբ է սկսվելու մարտիմեկյան դատավարության բուն քննությունը

Այսօր վերսկսված մարտիմեկյան կամ քոչարյանական գործով դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով, քանի որ մեղադրյալներից մեկի՝ Յուրի Խաչատուրովի փաստաբանը հայտնել է դատարանին, որ շփվել է կորոնավիրուսի վարակակրի հետ և պետք է թեստ հանձնի: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում այդ պատճառաբանությունն, անշուշտ, անտրամաբանական չի հնչում, թեև բարդ է ասել՝ այն իսկապես առկա՞ է, թե՞ պարզապես պաշտպանական կողմն օգտվում է կորոնավիրուսի հանգամանքից և ձգում դատավարությունն այդ կերպ: Մինչ այժմ ձգձգման հիմնական մեթոդը երկրորդ նախագահ, գործով, ըստ էության, գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդություններն էին նրա խափանման միջոցի փոփոխության առնչությամբ: Օրերս այդ միջնորդություններից հերթականը բավարարվեց՝ 2 միլիարդ դրամ գրավի դիմաց: Արդյո՞ք նախկին բարձրաստիճան պաշտոնյաները այժմ փնտրում են դատավարությունը ձգելու նոր միջոցներ:

Բանն այն է, որ դատավարությունը այդպես էլ չի մտնում բովանդակային քննության փուլ, երբ հանրության համար աստիճանաբար պետք է պարզ դառնա տեղի ունեցածը, ամբողջանա, պարզորոշվի պատկերը: Թվում է, որ այդ գործընթացի ամենաշահագրգիռ կողմը պետք է լինեն այն պաշտոնյաները, որոնք իրենց համարում են անմեղ և մեղադրանքը համարում են անհիմն: Դատական բովանդակային գործընթացը պետք է տա այդ անմեղությունը, անհիմն մեղադրանքը հստակ ցույց տալու, բացահայտելու հնարավորություն, հանրայնորեն հիմնավորելով սեփական դիրքորոշումը: Բայց մեղադրյալ նախկին պաշտոնյաները առայժմ իրենք են գործընթացը ձգելու քայլեր նախաձեռնողները, ինչը առաջացնում է հարց՝ այդ մարդիկ չե՞ն ուզում դատարանում հիմնավորել իրենց տեսակետը և պայքարել մեղադրանքի անհիմն լինելն ի ցույց դնելու համար: Իհարկե, նրանք կարող են չվստահել դատարանին, բայց այդ դեպքում, եթե կա քաղաքական հստակ ցուցում, թերևս կգա մի օր, որ չեն օգնի նաև այդօրինակ ձգձգումները: Ի վերջո, հնարավոր է գտնել նաև դրա լուծումը: Եվ այստեղ էլ առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ մեղադրյալներից բացի, մեղադրողները ուզո՞ւմ են, որ սկսվի գործընթացը, դրա բովանդակային կողմը: Տվյալ պարագայում դիտարկենք նաև քաղաքական մեծամասնությանը, պահելով դատարանների անկախության կանխավարկածը: Քաղաքական մեծամասնությունն ուզո՞ւմ է, որ մարտիմեկյան դատավարությունը մտնի բովանդակային քննարկումների փուլ: Մեծ հաշվով, առկա վիճակը կարծես թե խոսում է երկուստեք որոշակի դանդաղկոտության կամ շահագրգռության բացակայության մասին: Իսկ դա կարո՞ղ է նշանակել, որ իրականում մարտիմեկյան դատավարության՝ իհարկե, իրավականից զատ նաև ահռելի քաղաքական բազմաշերտ շրջանակում դիմակայության թեկուզ պայմանական կողմերը ամենևին երկուսը չեն, այլ առնվազն երեքը: Մի բան, որի մասին, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն ակնարկում էր դեռևս 2011 թվականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում