Wednesday, 27 01 2021
Wednesday, 27 01 2021
01:00
Նշվել են այն քաղաքները, որտեղ մեկնելու համար զբոսաշրջիկներն ամենաթանկ ավիատոմսերն են գնել
Apple-ը արտասովոր տեսախցիկներով և ծալովի էկրանով iPhone է ստեղծելու
00:30
Վուհանում զոհվածների հարազատները հայտարարել են, որ «կբացահայտեն ճշմարտությունը» կորոնավիրուսի մասին
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
00:10
Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերում արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն անհնարին է դարձել. ՄԻՊ
23:50
Իռլանդիայում հայտարարել են հայտնի դելֆինի անհետացմանը Պուտինի մասնակցության մասին
Հայցում ենք մասնագիտական շրջանակների ըմբռնումը՝ տարընթերցում հարուցելու կապակցությամբ. ՇՄ նախարարությունը պարզաբանում է
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանին
Զարիֆի այցը հայկական կողմը պիտի դիտարկի տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերաիմաստավորման համատեքստում
Samsung-ը և Tesla-ն նոր սերնդի ավտոմեքենաների համար «ուղեղներ» կստեղծեն
Էրդողանի «Նոր Թուրքիայի» արմատները . Հայկ Գաբրիելյան
22:45
Իրանը հայտնել է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու պայմանը
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. ինչ են քննարկել
Իրանի ԱԳ նախարարը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի հետ
22:20
Մակրոնը նշել է, թե ինչպիսին է տեսնում վաղվա օրվա տնտեսությունը
Մինչ այժմ առեղծված են մնում ՀՕՊ-ի անջատումները․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
ԵԽԽՎ կոմիտեն խորհուրդ է տվել հաստատել ռուսական պատվիրակության լիազորությունները
ՀՀ ԱԳՆ-ն հայ-իրանական երկկողմ հարաբերությունների մասին համառոտ տեղեկանք է ներկայացրել
Ալիևը լկտիանում է․ Մոսկվան դեռ տաք է, չի հասկանում իր սխալը
22:00
Երևանը Իրանին զսպվածության կոչ պետք է անի. հարաբերությունները պետք է զարգացնել հավասարը հավասարի սկզբունքով
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում մոտ 600 բեռնատար է կուտակվել
21:50
ԱՀԿ-ն թարմացրել է կորոնավիրուսի բուժման ուղեցույցները
Ճգնաժամը խորանում է․ այս մթնոլորտով ընտրությունների գնալը կհանգեցնի արյունահեղության
21:40
Բուխարեստում հունվարի 18-25-ը տեղի է ունեցել ամենամյա էկումենիկ աղոթք
Հասարակությունն այսօր ուզում է խոսել ապագայի մասին, բայց հետը խոսող չկա
ՌԴ-ն համոզված է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորեն ԼՂ-ի շուրջ իրավիճակը. Լավրով
Ռուս դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Միլոնովի խոսքերի պատճառով
Բաքվի արվարձանում տան պայթյունից մահացածների թիվը հասել է երկուսի
21:00
Տարածաշրջանային համագործակցություն, տնտեսական սիներգիայի ստեղծում. Զարիֆն ամփոփել է Լավրովի հետ հանդիպումը

«Գազի գնագոյացման խնդրի շուրջ շահարկումներն անտեղի են. ժամանակն է գործադրելու շուկայական կառուցակարգերը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը։

– Պարոն Վարդանյան, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարել է, որ եթե  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշել է գազի միջին սակագինը  բարձրաց­նել 1000 խմ-ի դիմաց 266.7  դոլար, այլ ոչ թե 283 դոլար, ինչպես իրենք են առաջար­կում, ապա իրենք ստիպված են լինելու կրճատել 2000 աշխատակցի:

Ձեր կարծիքով՝ սա իրականությունից բխո՞ղ մոտեցում է, թե՞ ինչ-որ ձևով նաև շանտաժի տարրեր է պարունակում:

– Ձեր հարցի առաջին մասին հստակ պատասխանելու համար հարկ կլինի ուսում­նա­սի­րել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆինանսատնտեսական ամբողջ գործու­նեութ­յունը: ՀԾԿՀ-ն հավանաբար տիրապետում է այդպիսի տեղեկատվության: Բացի դրա­նից, ի՞նչ է նկատի ունեցել ընկերության գլխավոր տնօրենը, երբ հայտարարել է «նա­խատեսված պարտավորությունների ամբողջական և պատշաճ կատարելու» անհնա­րի­նության մասին: Եթե խոսքը վերաբերում է երկրի գազիֆիկացման ծրագիրը շարու­նա­կե­լուն, ապա նախ պետք է ներկայացնել մինչև օրս այդ ծրագրի, ինչպես նաև կա­տար­­ված ներդրում­նե­րի արդյունավետության գնա­հատականը:

Անհասկանալի է՝ ՀԾԿՀ-ն չի՞ կարո­ղացել այդ նկատառ­մանը պատասխանել, թե՞ չի հասկացել, որ ընկերությանը տրամադրվող մար­ժան կհանգեցնի ՀՀ կառավարության և ՀԾԿՀ-ի որոշումներով նախատեսված ընկե­րության պարտավորությունների վի­ժեց­մանը: Եթե ՀԾԿՀ-ն հասկացել  է դա, ապա զուգահեռաբար պետք է նախաձեռներ նշված պարտավորություններն ընկերության հնարավորություններին համապատաս­խա­նեցնե­լու գործընթաց: Իսկ եթե չի հասկացել, ապա այդ մարմնի հարցը պետք է դառնա քննարկման առարկա: Ինչո՞ւ ՀԾԿՀ-ն, տիրապետելով ընկերության ֆինանսատնտեսական տվյալներին, չի արել այնպիսի առաջարկություն, որից նրանք չկարողանային հրաժարվել, կամ որը չառաջացներ նրանց տարակուսանքը:

Գազի գնի վերանայման շուրջ առաջացող քննարկումներն ամեն անգամ առաջաց­նում են կասկածներ, դժգոհություններ: Ի վերջո, ժամանակն է, որպեսզի գործադրվեն գնագոյացման շուկայական կառուցակարգերը: Թեպետ Հայաստան գազի մատակա­րարման գործող պայմանագիրը մեր գազասպառողներին զերծ է պահում շուկայական տատանումներից, ինչը կարևոր է բնակչության ցածր կենսամակարդակի և երկրի ոչ ուժեղ տնտեսության տեսանկյունից, այդուհանդերձ հետագայում նման քննարկում­նե­րից խուսափելու համար նպատակահարմար կարող է դիտվել գազամատակարարման պայմանագրի կապակցելը նավթի կամ նավթի արտադրանքի զամբյուղի գնի հետ: Միայն այդ դեպքում կարելի է ակնկալել, որ նավթի գնի անկումը կհանգեցնի գազի գնի անկմանը, ինչը վերջերս տեղի է ունեցել Եվրոպայում. «Գազպրոմ»-ի եվրոպական պայ­մանագրերի 32%-ն ամբողջությամբ կամ մասնակի այդպիսին է: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա աշխատատեղերի կրճատման հար­ցը շաղկապելը ՀԾԿՀ ներկայացված հայտի քննարկման հետ, մեղմ ասած, վկայում է գործարար հաղորդակցման տարրական մշակույթի բացակայության մասին:

Ի վերջո, ցանկացած ընկերություն, որքան էլ հզոր լինի, չի կարող այդ կերպ հարաբերվել պետա­կան մարմնի հետ: Գազի հարցի վերջնական լուծումը կա­տարյալ մրցակ­ցային միջավայրի ձևավորումն է: Գները պետք է ձևավորվեն առաջարկի և պահանջարկի ինչ-որ հաշվեկշռի հիման վրա և միա­ժամանակ արտացոլեն ընդհանուր առմամբ հասարակության համար գազի լրա­ցուցիչ օգտագործման այլընտրանքային ծախսերը: Այս առումով միանգամայն տեղին է հիշատակել աշխարհահռչակ տնտեսագետ  Յոզեֆ Ստիգլիցի այն նկատառումը, որ մրցակ­­ցային շուկայական միջավայրում  առաջանում է հումքի այն նույն գինը, որը սահ­մանում է «կատարյալ պլանավորման մարմինը», այսինքն՝ ՀԾԿՀ-ն:

– Տարբեր տնտեսագետներ պարբերաբար խոսել են այս ընկերության ուռճացված հաս­տիքացուցակի մասին: Հաշվի առնելով նաև ընկերության տնօրենի վերոնշյալ հայ­տարարությունը՝ ստացվում է, որ 1000 կամ ավելի աշխատակից կրճատելը միշտ հնա­րավո՞ր է եղել։ Եթե այո, ինչո՞ւ մինչև հիմա այդ հարցը չի դրվել սեղանին։ Եթե ոչ, ապա այդ 1000 մարդուն կրճատելով կարո՞ղ է իրականում անհնար դառնալ հա­մակարգի անվտանգ շահագործումը։

– Այս հարցին պատասխանելու համար ընկերությունում պետք է անցկացնել ֆունկ­ցիոնալ-արժեքային վերլուծություն՝ պարզելու համար, թե որքանով են անհրաժեշտ ընկե­րության տարբեր ստորաբաժանումներին վերապահված գործառույթները, և որքանով են հիմնավորված դրանցից յուրաքանչյուրի իրականացման համար կատարվող ծախսերը: 2000, 1000 և նման թվերը հոգեբանական ներգործության թվեր են: Հայտնի չէ նաև, թե դրանք մեծ թվե՞ր են արդյոք «Գազպրոմ Արմենիա»-ի համար: Տնտեսագետները սովո­րաբար գործածում են հարաբերական թվեր, տոկոսներ, որոնք որոշակի պատկերացում են տալիս տվյալ երևույթի փոփոխության չափի մասին: Իսկ ինչ վերաբերում է ընկե­րութ­յան հաստիքացուցակի ուռճացվածությանը, ապա տնտեսավարողն ինքն է որոշում դրա օպտիմալ չափը: Համակարգի անվտանգության մասին կարծես խոսք չի եղել. ընկերության ղեկավարի հայտարարությունը վերաբերել է ինչ-որ պարտավորությունների ամբողջական կատարման անհնարինությանը:

– Գազի սակագնի գոյացման խնդրում մի կարևոր բաղադրիչ էլ կա՝ խոսքը համա­կար­գում առկա գազի կորուստների մասին է, որը, ըստ տարբեր հաշվարկների, 11 դոլար կամ մոտ 7 տոկոս է կազմում, ինչը բավականին բարձր  ցուցանիշ է, եթե նկատենք,  որ միջազգային փորձի համաձայն՝ այն կարող է լավագույն դեպքում հասնել 3 տո­կո­սի:  Սակագնային քաղաքականություն մշակելիս արդյոք այս հանգամանքը նույն­պես չպե՞տք է  հաշվի առնեն և վերանայեն այս առումով իրենց մոտեցումը:  

– Կորուստները հին թեմա են: Ավանդաբար այդ հարցը բարձրացվել է ՀՀ Ազգային ժո­ղովում (նախորդ գումարումների), ստեղծվել են հանձնաժողովներ, կատարվել են «բա­ցա­հայտումներ», բայց «սայլը մինչ օրս իր տեղում է մնացել»: Կորուստները կարելի է բաժա­նել արտադրատեխնոլոգիականի և առևտրայինի: Չափից ավելի կորուստների պատճառները կարող են լինել մի քանիսը. սպառողների մոտ ոչ պիտանի հաշվիչ սար­քե­րը, արտահոսքը գազատար խողովակներում, կոմպրեսորային կայաններում և այլն, կորուստ­ների առևտրային մաս (բնակ­չության սպառման նորմաների անհամապա­տասխա­նութ­յուն գազի իրական սպառ­­ման հետ, ուղղակի հափշտակումներ գազատարից): Այնպես որ, կորուստների մասին խոսե­լիս պետք է նախ բացահայտել դրանց «կենտրոնները»: Ինչ վերաբերում է այն հարցին, թե կորուստներն արդյոք պե՞տք է հաշվառել սակագնի մեջ, ապա պատաս­խա­նը կլինի՝ այո, որովհետև ընկերությունը վճարում է գազի ռեսուրսի սեփականա­տի­րոջը: Հարկ է նկատել, որ գոյություն ունի կորուստների հաշվարկի մեթո­դաբանություն, որի հիման վրա ուսումնասիրություն կատարելու դեպքում կարելի է պար­զել, թե կորուստների ներկա մակարդակը որքանով է փաստարկված: Ինչ վերաբերում է միջազգային համեմատություններին, ապա այստեղ պետք է նկատի ունենալ, որ տարբեր երկրներ գտնվում են տարբեր բնակլիմայական և այլ պայմաններում, որոնք սովորաբար հաշվի են առնվում կորուստների նորմատիվները հաշվարկելիս:

– Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այն համոզմանն է, որ գազի գնի շուրջ ամե­նաճիշտ պայմանավորվածությունը ԵԱՏՄ հարթակն է, քանի որ երկկողմ պայմանա­վոր­վածության շրջանակներում բավականին բարդ է ամեն տարի սահմանին գազի գին քննարկելը: Այս մասին նա օրերս հայտարարեց նաև ԱԺ-ում: Ինչպե՞ս կգնա­հատեք նաև փոխվարչապետի այս հայտարարությունը:

– Փաստարկված: Փոխվարչապետի հայտարարության հիմքում ԵԱՏՄ-ի  էներգառե­սուրսների միասնական շուկայի ստեղծումն է 2025 թվականին: Ակնհայտորեն էներգա­կիր­ների գնագոյացման վրա այդ ժամանակ կսկսի ազդել էներ­գա­ռեսուրսների միասնա­կան շուկան: Ըստ էության ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրման և նրա զարգացման ընկալումը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է եղել Հայաստանի համար էներ­գակիրների գնագոյացման վրա ԵԱՏՄ-ի ձևավորվող էներ­գա­ռեսուրսների միասնա­կան շուկայի ազդելու կարո­ղութ­յամբ: Այստեղ պետք է նկատի ունենալ մի կարևոր կողմ: Չի կա­րելի ակնկալել, որ ԵԱՏՄ  երկրներում էներգակիրների գները կարող են նշանա­կալի տարբերվել միջազգայինց՝ այն պարզ պատճառով, որ էներգատար արտադրանքի արտահանման ժամանակ ներմուծող երկրում կկիրառվեն հակադեմպինգային միջոցառումներ: Միասնական շուկայի խնդիրը, պետք է ենթադրել, կլինի գլոբալ շուկայական խիստ տատանումներից ԵԱՏՄ  շուկան զերծ պահելը, մրցակցային կատարյալ միջա­վայր ստեղծելը:

– Պարոն Վարդանյան, և վերջապես, գազի հետ կապված այս ամբողջ խճանկարում ուշագրավ է նաև, որ հունիսի 20-ին  Իրանի Իսլամական Հանրապետությունում  ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը  հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տե­ղա­կալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է գազէլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի առնչությամբ հայկական կողմի ներկա­յաց­րած պայմանագրային փոփոխությունների մասին առաջարկությունը: Ձեր գնա­հատմամբ՝ Իրանի  հետ  այս  ոլորտում  երկկողմ համագործակցության շանսեր կա՞ն՝ նկատի ունենք որպես այլընտրանք իրանական գազի մատակարա­րումը Հայաստան:

– Պետք է նկատի ունենալ, որ Իրան-Հայաստան գազատարը պատ­կանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։ Հետևաբար, քանի դեռ գործում է հայտնի պայմանագիրը, Իրանը չի կարող դիտարկվել որպես գազի մատակարարման այլընտ­րանքային աղբյուր:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում