Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 89 «կողմ» ձայնով: Թեմայի շուրջ օնլայն տեսակապով «Առաջին լրատվական»զրուցել է քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։