Thursday, 25 04 2024
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

Մոսկվայում բացվում են ֆիթնես-ակումբները, մանկապարտեզները, ռեստորաններն ու սրճարանները

Մարզական արդյունաբերությունը վերսկսում է աշխատանքը Մոսկվայում. բացվում են ֆիթնես-ակումբները և լողավազանները: Նաև մանկապարտեզներն ու սոցիալական պաշտպանության հաստատությունները վերադառնում են բնականոն գործունեության, հյուրերի համար բաց են լինելու նաև ռեստորաններն ու սրճարանները: Մոսկվայում սահմանանափակումների մեղմացման մասին հաղորդում է ՌԻԱ-ն։

Ավելի վաղ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր մայրաքաղաքում սահմանափակումների փուլային մեղմացումների մասին։ Հունիսի 9-ին չեղարկվել է ինքնամեկուսացման ռեժիմը, բնակիչների տեղաշարժն ազատ է քաղաքում, բացվել են վարսահարդարման սրահները և մի շարք այլ ձեռնարկություններ, թատրոններն ու կրկեսները վերսկսել են փորձերը: Հունիսի 16-ից թանգարանները, ցուցասրահները, կենդանաբանական այգիներն ու սրճարանների և ռեստորանների ամառային տարածքները, ինչպես նաև ատամնաբուժարանները պատրաստ են սպասարկել այցելուներին:

Հունիսի 23-ին վերաբացվում են ռեստորաններն ու սրճարանները՝ խստորեն հետևելով Դաշնության առողջապահական ծառայության կանոններին․ ախտահանիչ միջոցներով կոնտակտային մակերեսների մաքրում, ախտահանման միջոցների և անձնական պաշտպանիչ սարքավորումների առկայություն, աշխատակիցների և այցելուների ջերմաչափում, սոցիալական հեռավորության պահպանում, սեղանները պետք է տեղադրվեն միմյանցից առնվազն մեկ ու կես մետր հեռավորությամբ:

Խիստ են նաև կանոնները վերաբացվող ֆիթնես-ակումբների, լողավազանների և մարզասրահների համար։ Սահմանված են սանիտարահամաճարակային պահանջներ՝ սենյակների կանխարգելիչ ախտահանում և օդափոխության համակարգի խիստ վերահսկում։ Բացի այդ, պահանջները ներառում են ախտահանող նյութերի և անձնական պաշտպանիչ սարքավորումների առկայություն, աշխատակիցների և այցելուների ջերմաչափում։ Սպորտային սարքավորումները, նստարանները պետք է ախտահանվեն առնվազն երկու ժամը մեկ:

Հունիսի 23-ից, ամուսնության պալատները ևս վերսկսում են իրականացնել ամուսնական արարողություններ: Յուրաքանչյուր արարողությունից հետո սրահում կիրականացվեն սանիտարական մաքրման աշխատանքներ և օդափոխություն:

Մանկապարտեզներում պետք է կրկին խիստ կերպով պահվեն սանիտարահիգիենիկ կանոնները:

Հունիսի 23-ից Մոսկվայում վերսկսվում է նաև տուրիստական գործակալությունների և տուրիստական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների գործունեությունը` ըստ քաղաքապետի կարգադրության: Այնուամենայնիվ, մայրաքաղաքում էքսկուրսիաների կազմակերպումը դեռևս չի թույլատրվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում