Thursday, 25 04 2024
12:27
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում

Էրեբունու հարկային տեսչությունում բացվել է հարկ վճարողների սպասարկման կենտրոն

Երևանում հարկ վճարողների սպասարկման երրորդ նորաոճ կենտրոնն է բացվել Էրեբունու հարկային տեսչությունում, որի աշխատանքներին ծանոթանալու նպատակով նորաբաց կենտրոն էր այցելել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել էին այս տարվա ապրիլից:

ՊԵԿ լրատվական ծառայության համաձայն՝ Կոմիտեի նախագահը հարկային տեսչությունների առջև խնդիր է դրել՝ նմանատիպ սպասարկման կենտրոնների ստեղծման հիմնական նպատակադրումը շատ հստակ պետք է լինի. հասնել նրան, որ, անկախ տարածաշրջանային պատկանելությունից, հնարավոր լինի ՊԵԿ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում՝ գրասենյակում, իրականացնել ընթացակարգեր՝ ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ծառայությունների հետ կապված: Այսինքն, օրինակ՝ Եղեգնաձորի հարկային տեսչությունում գրանցված հարկատուն հնարավորություն ունենա, անհրաժեշտության դեպքում, ասենք՝ Էրեբունու հարկային տեսչության սպասարկման կենտրոն մտնել և իրեն անհրաժեշտ հաշվետվություններն այնտեղ հանձնել կամ Բագրատաշենի մաքսակետի հետ գործով առնչվող անձը կարողանա նույն հարկային գրասենյակից իրականացնել իրեն անհրաժեշտ գործառույթներն՝ առանց Բագրատաշեն այցելելու: Արդյունքում մեկ միասնական տեղեկատվական համակարգը հնարավոր կդարձնի Պետական եկամուտների կոմիտեի հետ կապված բոլոր գործառույթներն իրականացնել ցանկացած տարածքային հարկային գրասենյակից:

Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի՝ հարկային գրասենյակից օգտվելու նման օրինակ արդեն իսկ կա. Գյումրիում գրանցված հարկ վճարողը Էրեբունու տեսչության սպասարկման կենտրոնից միանգամից իրականացրել է իր հարկային և մաքսային պարտավորությունները:

«Հարկային գրասենյակների միջոցով մեկ տեղեկատվական կետից ՊԵԿ կողմից իրականացվող բոլոր ծառայությունների մատուցումը մեծ քայլ է հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման առումով: Նպատակն է՝ էլեկտրոնային կառավարման և կապուղիների զարգացման արդյունքում բոլոր տեսչություններում ունենալ նմանատիպ հարկային գրասենյակներ»,- ընդգծել է Մ. Փաշայանը:

Ներկայում աշխատանքներ են տարվում Նոր Նորքի, Շենգավիթի, Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություններում հարկ վճարողների սպասարկման կենտրոններ բացելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում