Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Դատավորից՝ «մահապա՞րտ». արտառոց իրավիճակ ՍԴ շուրջը

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, որոնց ըստ էության առնչվում է ԱԺ նախօրեին ընդունած Սահմանադրության հայտնի փոփոխությունը, որով փոխվում է դատարանակազմը, հայտարարում են այդ փոփոխությունը չճանաչելու մասին: Այն համարում են անիրավ:

Ինչ է ստացվում՝ մեծամասնությունը, որ ընդունել է օրենքը, նրանց պետք է հեռացնի ուժո՞վ, թե՞ պետք է գնա փոխզիջման, եթե, իհարկե, դատավորները մինչև վերջ գնան կարծր դիմադրության ճանապարհով: Այլ կերպ ասած՝ դա լինելու է, իհարկե, «քաղաքական մահապարտության» ճանապարհը, քանի որ պարզ է, որ դատավորների, թեկուզ իրենց անկեղծ համոզումով, իրավական պայքարը և կարծր դիրքորոշումը, այդուհանդերձ, ավելի շատ կամ գլխավորապես ծառայելու են քաղաքական այն խմբերի կամ միավորների շահին, որոնք կոշտ ընդդիմադիր դիրքում են նոր կառավարության նկատմամբ: Նրանք դիմադրելու են, և եթե կառավարությունն էլ գնա նույն դիմադրության ճանապարհով, ապա կա՛մ պետք է դրա քաղաքական դիվիդենդը քաղի կառավարությունը, կամ էլ անհաջողության դեպքում՝ ընդդիմախոսները կամ ընդդիմադիրները:

Կանցնե՞ն Թովմասյանը և մյուս դատավորները դատավորից քաղաքական մահապարտ ճանապարհը, ընդ որում՝ կամա կամ ակամա: Թե՞ նրանք կհայտնեն իրենց դիրքորոշումը, սակայն կփորձեն այն պաշտպանել զուտ իրավական ճանապարհով, մյուս կողմից՝ բանը չհասցնելով այնտեղ, երբ կառավարությունն ուժի գործադրմամբ կամ հարկադիր միջոցներով կփորձի նրանց հեռացնել ՍԴ կազմից: Հրայր Թովմասյանի դեպքում, իհարկե, խոսքը ՍԴ նախագահի պաշտոնից հեռանալու մասին է, քանի որ նոր փոփոխությունը չի ազդում նրա դատավորի կարգավիճակի վրա:

Անկասկած քաղաքական շահերը այստեղ բախվում են, և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ, և դրանք երբեմն անկասկած հակոտնյա են իրավական տրամաբանությանը, իրավական մեկնաբանություններին: Բայց այստեղ զուտ իրավական խնդիր հետապնդող ՍԴ դատավորների համար շատ կարևոր է դառնում կամա թե ակամա որևէ քաղաքական կողմի համար գործիք կամ միջոց չդառնալը և, առավել ևս, Հայաստանում խորքային քաղաքական ճգնաժամ կամ սուր դիմակայություն չառաջացնելը: Դրանից, միևնույն է, չի շահելու ոչ ոք՝ բացառությամբ պղտոր ջրերում ձուկ որսալու պատրաստ միավորների: Իսկ դրանք Հայաստանում քիչ չեն և շատ շատ են Հայաստանից դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում